«Սերժ Սարգսյանը դաժանաբար վրեժ է լուծել Յուրի Վարդանյանից՝ նախարար նշանակելով»
«Չորրորդ իշխանությունը» գրում է.
«Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի ղեկավարությամբ Բրազիլիա մեկնող հայկական պատվիրակությունն օդանավակայանում պարզել է, որ ոչ մեկը տոմս չունի. տոմսեր գնելու «տենդերը շահած» կազմակերպությունը կեղծ տոմսեր է տվել: Պատվիրակությանը հաջողվել է թռչել միայն հաջորդ օրը:
Յուրի Վարդանյանը կամաց-կամաց դառնում է ՀՀ երիտասարդության եւ սպորտի ուրախությունը: Եթե Սերժ Սարգսյանը նրան հենց այդ նպատակով է նախարար նշանակել, ապա կարելի է արձանագրել, որ դա նրա ամենահաջողված կադրային որոշումն է:
Ընդ որում, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի ներել Յուրի Վարդանյանին, որ նա ժամանակին ընդդիմադիր էր, ու դաժանաբար վրեժ է լուծել նրանից` նախարար նշանակելով ու թույլ տալով, որ երբեմնի լեգենդար մարզիկն «իրա խոդով» ծաղրուծանակի առարկա դառնա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: