Լրահոս

29.07.2009 16:59


Հերթը հասավ բակերի լուսավորությանը

«Սահմանել խիստ հսկողություն Երևանում  կատարվող  շինարարական աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ: Մենք պետք է խիստ լինենք այն ընկերությունների նկատմամբ, որոնց քաղաքապետարանի կողմից շինաշխատանքներ կատարելու թույլտվություն է տրվում»,- հուլիսի 28-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսպիսի պահանջ է ներկայացրել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:  
«Երևան Ջուր», «ԱրմենՏել», «Երևանգազ» և «Հայէլցանցեր» ընկերությունները ցանցերը նորոգելու ընթացքում քանդում են մայրաքաղաքի փողոցներն ու դրանք ժամանակին և պատշաճ որակով չեն վերականգնում: Հանձնարարվել է խստացնել այս ուղղությամբ հսկողությունը:
Մայրաքաղաքի  բակերը  բարեկարգելու գործընթացն սկսվել է այս տարվա ապրիլին: Հանձնարարվել է  առաջնահերթորեն  ավարտին հասցնել արդեն սկսած աշխատանքները: Նշվել է, որ Երևանի բակերն արդեն ապահովված են գիշերային լուսավորությամբ: «Երքաղլույս» ընկերությունն ու վարչական շրջանները լուսատուներն ու ցանցն անխափան շահագործելու հանձնարարականներ ստացան:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մայրաքաղաքում կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումներին և բյուջետային գանձումներին առնչվող խնդիրներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը