Քաղաքական

27.11.2013 14:09


Աշոտ Մանուչարյան. «Երկիրն առճակատման տանելն ապուշություն է»

Աշոտ Մանուչարյան. «Երկիրն առճակատման տանելն ապուշություն է»

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով Հայաստանը բարեկամական հարաբերություններ պետք է ունենա և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի հետ: Այսօր հրավիրված ասուլիսում նա վստահություն է հայտնել, որ երկիրն առճակատման տանելն ապուշություն է։

–Մենք ունենք համադրման հսկայական պոտենցիալ: Մենք չենք կարող բարեկամական հարաբերություններ ունենալ մի համակարգի, իսկ թշնամական՝ մեկ այլ համակարգի հետ։ Սակայն մարդիկ կան, ովքեր թմբկահարում են՝ հոյակապ աշխարհ է Արևմուտքը։ Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են՝ հոյակապը Ռուսաստանն է։ Եվ այս մարդիկ սկսեցին հոշոտել միմյանց, չնայած երկու կարծիքն էլ կեղծիք է և անթույլատրելի: Արևմուտքը խայտառակություն է, բայց նույնչափ և մի քիչ ավելի խայտառակություն է նաև Ռուսաստանը, որովհետև կապկել է Արևմուտքին,–հայտարարել է Ա. Մանուչարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը