Լրահոս

29.07.2009 16:36


Կառավարությունը չի՞ կատարում իր խոստումները

Լոնդոնում Հայաստանի նախկին Պատվո հյուպատոս, «Armenian institut»  կազմակերպության հիմնադիր Ռուբեն Գալչյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է, թե այս խնդրից շահող դուրս կգա այն կողմը, որը ճիշտ դիվանագիտություն կբանեցնի։

-Մենք մեր ունեցածին պետք է տեր կանգնենք, մեր այսօրվա Հայաստանին տեր կանգնենք։ Խոսքս պահպանելու մասին է, չպահպանողն է, որ զիջում է։ Խոստացան, որ ազատագրված տարածքները կվերաբնակեցնեն, բայց չարեցին։ Որի՞ն օգնություն գնաց։ Կառավարության խստացածները չեն կատարվել։ Մենք մեր տունն էլ պետք է կարգի բերենք,-նշել է նախկին հյուպատոսը։

Ռուբեն Գալչյան ասել է, թե համաձայն չէ Ադրբեջանին տարածքներ զիջելուն։

- Եթե մի բան ես հանձնում, պիտի նաև պահանջես։ Եթե թույլ ես, հանձնում ես, ուձեռքիցդ գնում է, իսկ եթե խելք ունես, հանձնելու դիմաց ավելին պիտի պահանջես։ Մերոնք մինչև հիմա ի՞նչ են պահանջել. ոչինչ էլ չեն պահանջել-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը