Կարծիք

27.11.2013 12:40


Վախթանգ Մարգարյան. « Սև ակնոցը դնենք մի կողմ ու նայենք ձե՛ր վիճակագրությանը»

Վախթանգ Մարգարյան. « Սև ակնոցը դնենք մի կողմ ու նայենք ձե՛ր վիճակագրությանը»

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար կոչ են անում չխտացնել գույներն ու ամեն ինչի սև ակնոցի միջով չնայել։ Սև ակնոցը դնենք մի կողմ ու նայենք ձե՛ր վիճակագրությանը։ Ստացվում է, որ գործող իշխանության օրոք՝ սկսած 2008թ.–ից, կամ, 2008թ. համեմատ, Հայաստանում ավելացել են աղքատներն ու արտագաղթածները։ Մնացած ցուցանիշների վրա հարկ չկա կենտրոնանալու. աղքատների թվի ավելացումը նշանակում է տնտեսական վիճակի վատթարացում, կյանքի որակի անկում և այլն։

Իսկ հիմա նայե՛ք նույն ժամանակահատվածում նույն իշխանավորների հայտարարագրված ունեցվածքի պատկերին։ Աղքատացող ու դատարկվող երկրում նրանց եկամուտները կայուն աճում են։ Ճիշտ եք ասում՝ պետք չէ ամեն ինչի սև ակնոցի միջով նայել։ Առանց այդ էլ մռայլ է ամեն ինչ։

Այս խորագրի վերջին նյութերը