Մեկնաբանություն

27.11.2013 11:54


Նոր մանրամասներ Յուրի Վարդանյանի և Արմեն Աշոտյանի «բրազիլական» արկածներից

Նոր մանրամասներ Յուրի Վարդանյանի և Արմեն Աշոտյանի «բրազիլական» արկածներից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի մարզական պատվիրակությունը պետք է մեկներ Բրազիլիա՝ մասնակցելու Դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին: Կազմակերպիչներն են Արմեն Աշոտյանն ու Յուրի Վարդանյանը։

Օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը բախվել է դաժան իրականությանը: Պարզվել է, որ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն:

Իսկ թե ինչու է այդպես ստացվել, արդեն այլ խոսակցության թեմա է, որից կոռուպցիայի ու «ատկատի» հոտ է գալիս։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որը ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երևանից Բրազիլիա ինքնաթիռային երթուղու համար։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ։ Գումարը փոխանցվել է ավիատոմս վաճառող այդ կազմակերպությանը, որը նույնիսկ կայքէջ չունի։ Միայն օդանավակայանում են մարդիկ իմացել, որ իրենց ձեռքի տոմսերը կեղծ են և իրենք չեն կարող մեկնել Բրազիլիա։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ասած՝ «տենդերը հաղթեցրել են» և կոնկրետ պաշտոնյաներ շահագրգռված են եղել, որպեսզի ավիատոմսերի գնումներն իրականացվի այդ կազմակերպությունից, իսկ վերջինս էլ «քաշել» է։

Այս ամենի արդյունքում պետական բյուջեն հսկայական վնասներ է կրել, քանզի Բրազիլիայում ամրագրված են եղել նաև հյուրանոցային համարները։

Ահա այսպիսի պատկեր է ստացվել Աշոտյանի ու Վարդանյանի համատեղ ձեռնարկի արդյունքում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը