Լրահոս

29.07.2009 16:25


Արամ Սաֆարյան. «Բրայզան չէ, որ պետք է հայերին բացատրի»

Արամ Սաֆարյան. «Բրայզան չէ, որ պետք է հայերին բացատրի»

-Պարոն Բրայզային ես շատ հարգում եմ, բայց ուզում եմ ասել, որ նա չէ, որ պետք է հայերին բացատրի, թե որն է կամ որը չէ տարբերությունը «կամարտահայտություն», «պլեբիսցիտ» և «ռեֆերենդում» բառերի միջև,- «7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Մ. Բրայզան ասել էր, թե տարբերություն չի տեսնում «պլեբիսցիտ», «ռեֆերենդում» և «կամարտահայտություն» բառերի միջև։

-Կարող եմ մեկ ժամանոց դասախոսություն կարդալ այդ արտահայտությունների իրավական տարբերությունների և նրանց ազդեցության իրավական հետևանքների մասին, բայց կսահմանափակվեմ միայն հետևյալով. կարծում եմ, որ հայկական կողմը «կամարտահայտություն» բառի տակ միշտ էլ հասկացել է «ռեֆերենդում», «հանրաքվե» արտահայտությունը, որը կամքի արտահայտության մի իրավական և ընդունելի ձև է,- ասել է ԱԺ պատգամավորը։-Ինչ  վերաբերում է հանրաքվեին, ապա ԼՂՀ-ի հայ ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին և 2006թ. դեկտեմբերի 10-ին երկու անգամ այդպիսի հանրաքվե անցկացրել է և  արտահայտել է իր կամքը։ Իսկ եթե անհրաժեշտություն կա մի  նոր, այս անգամ միջազգային հսկողության տակ հանրաքվե անվկացնելու,  կարծում եմ, որ այդտեղ խնդիր չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը