Սուրեն Սարգսյան. «Այս ապիկար իշխանությունները գլխիկոր հեռանալու են»
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ երբ 2008 թվականին իշխանությունները ձերբակալել են Շանթ Հարությունյանին, ազատվելուց հետո նա հայտարարել է՝ եթե դուք հեղափոխություն չանեք, ե՛ս եմ անելու։ Ս. Սարգսյանի խոսքերով՝ այժմ Շանթը ցույց տվեց այն գործողությունը, ինչը մյուսները պետք է անեին:
–Դիմում եմ Շանթ Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր տվողին՝ Շանթը գիժ չէ, գիժը դո՛ւք եք: Շանթը բոլորիս կոչ արեց չապրել յոթ մոր կաթ ուտող գառան պես: Շանթին քննադատողներն անմեղսունակ են, նրանք չեն մտածում մեր երկրի ու ապագայի մասին: Շանթը հայի տեսակ է, ով հայտարարեց՝ այսպես ապրելն այլևս անհնար է,–ասել է Ս. Սարգսյանը՝ հավելելով.
–Մենք դեմ ենք արյուն թափելուն, որքան էլ իշխանությունները դրան ձգտեն: Բայց այս ապիկար իշխանությունները գլխիկոր հեռանալու են այնտեղ, որտեղ իրենց տեղն է: Այսպես չի կարող երկար շարունակվել: Մի օր պայթելու է։ Այս իշխանությունները պետք է հանձնվեն:
Ազատամարտիկը բոլորին համախմբվելու կոչ է արել մեր երկիրը աղբից ազատելու նպատակի շուրջ։

7or.am