Լրահոս

26.11.2013 11:49


Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-33021-212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Օշական գյուղի «Ձախ ափ» կոչվող թաղամասի ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-33023» մակնիշի ավտոմեքենայի:

«ԳԱԶ-33023»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 79-րդ կմ-ին իրար են բախվել «Դաեվո Նեքսիա» և «Կրայսլեր 300 Ց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 02.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուտկո փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-330202», «ԳԱԶ-3110», «Ֆոլքսվագեն-Վենտո» և «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Վենտո»-ն վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Ախուրյան-Կառնուտ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի:

«ֆոլքսվագեն-Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 12.20-ին, Եղեգնաձոր-Գլաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:

«Սամանդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը