Լրահոս

26.11.2013 11:47


ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը: Այս մասին հայտնում են ՄԹ արտաքին գործերի նախարարությունից:

«Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և առաջինն էր 2012-ի հունվարից հետո, դրական քայլ է նախանշում վերսկսելու պարբերական և բովանդակային քննարկումներ երկու առաջնորդների միջև:

Մենք խրախուսում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղարար և երկարաժամկետ լուծումներ տալու համար»,– ասել է Դեյվիդ Լիդինգթոնն։

Այս խորագրի վերջին նյութերը