Լրահոս

29.07.2009 15:21


Ջավախքը խնդիրներ չունի՞

Ջավախքը խնդիրներ չունի՞

«7օր»-ի թղթակցի՝ «Հյուրախաղերով լինո՞ւմ եք Ջավախքում» հարցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն արձագանքել է. «Միանգամից երևում է, որ Դուք ջավախեցի եք»(«7 օր»–ի լրոգրողներից ոչ ոք ջավախեցի չէ, խմբ.)։ Ապա տվել է իր պատասխանը.

-Ամեն տարի լինում ենք Ջավախքում։ Լինում ենք ոչ միայն կենտրոնում՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, այլ նաև գյուղերում։ Ցավոք, Ախալքալաքը թատրոնի նկատմամբ այնքան էլ սեր չունի։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե հայ-վրացական պաշտոնական և ոչ պաշտոնական հարաբերությունները նմա՞ն են իրար, Ա. Բայանդուրյանը դրական է պատասխանել, ապա լրագրողներին խորհուրդ է տվել վեր կենալ և գնալ Ջավախք՝ տեսնելու, թե 5 տարի առաջ ինչպիսի՞ն էր Ախալքալաքը և հիմա ինչպիսին է։

-Այսօր բնական գազ ունի Ախալքալաքը, որ երբեք չի ունեցել, մշտական լույս ունի, որ երբեք չի ունեցել։ Վերանորոգվում են դպրոցները, սկսել է ճանապարհաշինությունը, և Թբիլիսիից Ջավախք կարող ենք մտնել 1 ժամ 50 րոպեում։ Այնպես որ, պետական և ոչ պետական մտածելակերպերը շատ նման են իրար, այնտեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը