Քաղաքական

25.11.2013 17:03


Հայրիկյանը հերթական անգամ նշել է, որ մահափորձի հետքերը տանում են ՌԴ

Հայրիկյանը հերթական անգամ նշել է, որ մահափորձի հետքերը տանում են ՌԴ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ԱԻՄ առաջնորդ Պ. Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ գործի քննությունն էր։ Տուժող Հայրիկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերթական անգամ նշելով, որ մահափորձի հետքերը տանում են ՌԴ։ Դրա համար Վարդան Սեդրակյանին ՌԴ-ից 100 000 դոլար է փոխանցվել, և պետք է այդ գումարը փոխանցած անձին հրավիրել դատարան:
Ամբաստանյալները՝ Սամվել Հարությունյանը, Խաչատուր Պողոսյանը և Վարդան Սեդրակյանը, և նրանց պաշտպանները պահանջել են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, փոփոխել այն և ուղարկել լրացուցիչ քննության:

Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի խոսքերով՝ Հայրիկյանը սուտ ցուցմունք է տվել քննչական մարմիններին. «Ութ ցուցմունքներում կա, որ մենք ցանկացել ենք վախեցնել»:

Դատավորը հորդորել է անդրադառնալ միայն բողոքի պահանջին՝ ասելով. «Համոզե՛ք դատարանին, թե ինչի համար փըխկ չեք արել, այլ կրակել եք»։

Այս խորագրի վերջին նյութերը