Կարեն Բեքարյան. «Այն, որ Մ. Բրայզան աննորմալ, ժամանակ առ ժամանակ անբարոյական ձևերով է փորձում անել դա, ոչ մի կասկած չկա»
Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ԼՂ հարցում փոխզիջումների մասին խոսելիս մեջբերում է միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը և ոչ երբեք՝ Հայաստանի դիվանագետների, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի համոզմամբ՝ երկու բացատրություն ունի.
-Ամենապարզ մոտեցումը, որն առաջին հայացքից անգամ կարող է ծիծաղելի հնչել, այն է, որ եթե Մեթյու Բրայզան Երևանում նշանակվելիք դեսպանը լիներ, ապա նրա բոլոր հղումները կլինեին Հայաստանի իշխանությունների պաշտոնական կարծիքի վրա հիմնված։ Մարդն արդեն մտնում է այդ կաշվի մեջ, մարդն արդեն պատկերացնում է, որ այդ երկրում պետք է աշխատի և դրա համար փորձում է ստեղծել բարերար հիմք։ Այն, որ աննորմալ, ժամանակ առ ժամանակ անբարոյական ձևերով է փորձում անել դա, ոչ մի կասկած չկա։ Շատ եմ ափսոսում, որ հակազդեցությունը վերլուծական ընկերակցության կողմից շատ դեպքերում ուշանում է։
Մ. Բրայզայի վերոնշյալ պահվածքի ավելի բարդ բացատրությունն էլ, ըստ Կ. Բեքարյանի, հետևյալն է.
-Իլհամ Ալիևը միջազգային հանրության շրջանում այնպիսի տպավորություն է ստեղծել, թե իր հասարակության հետ աշխատելու այնքան մեծ խնդիր ունի, որ կողքից օժանդակության ու օգնության կարիք ունի։ Կողքից օժանդակողի, օգնողի այդ դերը ժամանակ առ ժամանակ ստանձնում են տարբեր երկրների տարբեր դիվանագետներ։ Վերջին շրջանում սպասվող դեսպանը Բաքվում Մեթյու Բրայզան է։
Կ. Բեքարյանի խոսքերով՝ Մ. Բրայզայի և Յ. Մերզլյակովի հայտարարություններին չպետք է լուրջ վերաբերվել, քանի որ նրանք ճամպրուկային տրամադրություն ունեն, իսկ Բ. Ֆասիեն հակամարտող կողմերից որևէ մեկին օգնողի դերում հանդես չի գալիս, քանի որ «խեղճ Ֆասիեն միակն է մնացել եռանախագահներից, ով շարունակելու է աշխատանքը»։

7or.am