Քաղաքական

25.11.2013 11:07


«Մոտ 20 բուհեր հսկայական գումարներ են փոխանցում ամբողջովին կուսակցականացված հիմնադրամին»

«Մոտ 20 բուհեր հսկայական գումարներ են փոխանցում ամբողջովին կուսակցականացված հիմնադրամին»

Այս ուսումնական տարին սկսվեց կրթական համակարգի ծառայությունների գների 6,9 % աճով, որը սպասարկման ոլորտում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Այդպիսով, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների բյուջեն կմեծանա, այդ թվում կմեծանա նաև «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին» տրվող գումարի չափը, քանի որ գրեթե բոլոր գործող բուհերը տարեկան արտաբյուջետային միջոցների 2 %-ը փոխանցում են այս հիմնադրամին:
Ամիսներ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ մայր բուհը շուրջ 100 մլն դրամ է փոխանցել Երիտասարդական հիմնադրամին, ավելին` նման փոխանցումներ կատարվում են արդեն մի քանի տարի շարունակ և ոչ միայն մայր բուհի կողմից:

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը մեկնաբանելով շրջանառվող լուրերը` փաստեց, որ մի քանի բուհեր դեռևս 1999 թվականից յուրաքանչյուր տարի արտաբյուջետային միջոցների 2%-ը փոխանցում են հիմնադրամին` դրանով իսկ ազատվելով ավելացված արժեքի հարկից:

Ըստ Կարեն Ավագյանի` հատկացված գումարները ծախսվում են ուսանողական սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Առաջին հայացքից թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, սակայն պատկերն առավել քան մտահոգիչ է: Մոտ 20 բուհեր հսկայական գումարներ են փոխանցում մի հիմնադրամի, որն ամբողջովին կուսակցականացված է, որն էլ տեղիք է տալիս կասկածի տակ առնել հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացման անաչառ լինելու փաստը, հատկապես այն դեպքում, երբ հաշվետվություններում նշված են միայն ծրագրի անունն ու հատկացված գումարի չափը:

Արմեն Մխեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը