Լրահոս

29.07.2009 13:45


Ղարաբաղյան հակամարտությունը քննարկվելու է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 64–րդ նստաշրջանում

Ղարաբաղյան հակամարտությունը քննարկվելու է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 64–րդ նստաշրջանում

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում, ղարաբաղյան հակամարտության հետ կապված, քննարկվելու է երկու հարց։ ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի շտաբ բնակարանից հայտնել են, որ դրանք հետևյալն են՝ «ՎՈՒԱՄ երկրների տարածքներում երկարատև հակամարտություններն ու  դրանց հետևանքները ամբողջ աշխարհում խաղաղության, անվտանգության ու զարգացման համար» և «Իրավիճակը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներում»։ Շտաբ բնակարանից հաղորդում են, որ քննարկումների ստույգ օրը հայտնի կլինի սեպտեմբերի վերջին։

Այս խորագրի վերջին նյութերը