Կարծիք

23.11.2013 16:51


Հրանտ Տեր–Աբրահամյան. «Իրոք, սպանին թողին էս լեզվի թեմայով»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «Իրոք, սպանին թողին էս լեզվի թեմայով»

Իրոք, սպանին թողին էս լեզվի թեմայով: Մարդու համերբությունը մեկ-մեկ հատում է: Ուրեմն լսեք ուշադիր, ասում եմ շատ հանգիստ՝ առանց գոռալու:

Վստահ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որ հանուն հայերենի որպես միակ պետական լեզու կարգավիճակի պահպանման պատրաստ են իրենց կյանքն էլ զոհեն: Ու այդ մարդկանց քանակը ֆեյսբուքյան իմ ընկերների շրջանակում հենց հիմա կորոշվի լայքերի քանակով: Ես անձամբ պատրաստ եմ ընդհուպ մինչեւ կյանքիս գնով դիմադրել հայերենի այդ կարգավիճակի նկատմամբ ոտնձգությունների դեմ: Համարում եմ այդ կարգավիճակի փոփոխությունը հավասարազոր թուրքի կողմից սահմանն անցնելուն:

Միգուցե այնքան էլ շատ չեն մարդիկ, որոնք նույն զգացողության կրողներն են, բայց վստահ եմ, որ հանուն հակառակի ոչ ոք պատրաստ չէ կյանք տալ՝ նույնիսկ այդ թեմայով ամբախ-զամբախ դուրս տվողներից: Ու քանի դեռ այդպես է, ուրեմն ուժը մեր կողմն է:

Խնդրում եմ լայքել միայն նրանց, ովքեր կարող են ամենայն պատասխանատվությամբ ու հանգստությամբ ընդունել, որ պատրաստ են հանուն հայերենի ներկա պաշտոնական կարգավիճակի դիմադրել ընդհուպ մինչեւ կյանքի եւ մահավան սահման:

Հ.Գ. Միակ բացառությունը հայերենի որպես միակ պետական լեզվի կարգավիճակի ինձ համար կարող է լինել Հայաստանում բնակվող եւ սեփական պետություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների լեզուներին այս կամ այն պաշտոնական կարգավիճակ տալը՝ քրդերեն, ասորերերեն: Մնացածն՝ ինչպես արդեն ասեցի:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10202599576734870

Այս խորագրի վերջին նյութերը