Բոլորով դեպի հրապարակ. Հանուն Հայաստանի և ընդդեմ Սերժ Սարգսյանի
Այն, որ 2007–ից սկիզբ առած շարժումից հետո հայաստանյան հասարակությունը որակական փոփոխություն է կրել` փաստ է: Ակնհայտ է, որ այսօրվա հայաստանցին շատ է տարբերվում հինգ-վեց տարի առաջվա հայաստանցուց թե՛ իր արժեհամակարգով, թե՛ ինքնակազմակերպվելու ունակությամբ:
Պայքարի քաղաքական դպրոցն անցել է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, անգամ` ամենապասիվ և անտարբեր քաղաքացին: Ակտիվ պայքարի դուրս չեկած քաղաքացուն այս տարիներն առնվազն սովորեցրին հարգել այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են յուրաքանչյուրի իրավունքների համար` լինի սոցիալական, իրավական, թե քաղաքական խնդիր:
Իսկ հասարակության առավել ակտիվ մասը սովորեց ինքնակազմակերպվել և բարձրացնել լոկալ հարցեր, ինչպես նաև առաջացան որոշակի չգրված օրենքներ, որոնց շնորհիվ հաճախ հնարավոր էին դառնում մի քանի խմբերի միասնական ակցիաներ, երթեր կազմակերպել:
Իհարկե, Սերժ Սարգսյանը փորձում է պառակտել ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական խմբերին, սակայն` դրա արդյունքում իր ռեժիմն այսօր է՛լ ավելի պառակտված է, ավելին` նա այսօր մենակ է մնացել: Ազատիչը միայնակ պայքարում է բոլորի դեմ՝ հանուն զավթած իշխանության պահպանման, իսկ թե ինչքան կկարողանա մնալ Բաղրամյան 26-ում` կախված է ՀՀ բոլոր քաղաքացիներից՝ յուրաքանչյուրից:
Այսօր հրապարակում շատացել են լոկալ խնդիրների դեմ ընդվզող քաղաքացիները, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար, բայց նրանց մի մասը չեն ցանկանում համագործակցել քաղաքական ուժերի հետ: Այս մոտեցումը, իսկ ավելի ճիշտ` կեղծ պատկերացումները, ռեժիմը տարիներ շարունակ ներարկել է մարդկանց գիտակցության մեջ: Որոշների ականջներից հնարավոր է դարձել «լապշա կախելը»։ Ակնհայտ է, սակայն, այն հանգամանքը, որ չի կարող հակակառավարական, հակահհկական բողոքն ապաքաղաքական լինել. այս տեսակետը, մեղմ ասած, ծիծաղելի է:
Իշխանությունների նպատակը ոչ իշխանական բոլոր ուժերի, անհատների, ասել է թե՝ քաղաքացիական հասարակության պառակտումն է:
Հենց այս պատճառով բոլոր նրանք, ովքեր ռեժիմի դեմ պայքարում դնում են արհեստածին, իշխանությունների կողմից հրապարակ նետած կեղծ ու անտրամաբանական տեսակետեր, օգնում են Սերժ Սարգսյանին և նրա վարչախմբին. ոմանք` գիտակցված, ոմանք էլ` անգիտակցաբար: Բայց սա այլևս չի փրկի Սերժ Սարգսյանին։
Փաստ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմն այս տարիների ընթացքում հասցրեց իր դեմ հանել յուրաքանչյուրին` ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքական տապալումների պատճառով: Ազատիչը հարկային տեռորի ենթարկեց ողջ ժողովրդին, ինչի հետևանքով արտագաղթի ճամփան բռնեցին տասնյակ հազարավոր մարդիկ, արտագաղթը հասավ աննախադեպ չափերի: Սերժ Սարգսյանը մարդաթափ արեց Հայաստանը, ինչը, թերևս, ամենամեծ վնասն է, որ նա հասցրել է մեր երկրին։
Պետք է, հետևաբար, կանգնեցնել հանցավոր այս ռեժիմի ապազգային գործունեությունը, հակառակ դեպքում` մենք նորից ազգովին կկանգնենք ազգային պետականության կորստի առաջ:
Հարկավոր է միասին դուրս գալ հրապարակ մեկ օրակարգով՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, հանուն Հայաստանի Հանրապետության:

Տաթևիկ Պողպատյան