Քաղաքական

23.11.2013 13:48


Փաստաբան. «Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»

Փաստաբան. «Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»

Վոլոդյա Ավետիսյանի գործով քննչական մարմինն անգործության է մատնված։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը։ Նա ընդգծել է, որ քննչական մարմինը, կալանքը երկարացնելու համար դատարան դիմելուց բացի, այլ բան չի անում։

–Եվ այդ անգործության վրա դատարաններն աչք են փակում: Քննիչը շարունակ պնդում է, թե անհրաժեշտ գործողությունները կատարվել են, բայց առաջին գործողությունն առերեսումն է, ինչո՞ւ մինչև հիմա չեն արել,-ասել է փաստաբանը:

Իր պաշտպանյալի կալանքի ժամկետի երկարացումն էլ նա անօրինական է համարում՝ գնահատելով դա քաղաքական հետապնդում.

–Նրան փորձում են մեկուսացնել, ուրիշ պատճառ չեմ տեսնում: Բայց Վոլոդյան, անկախ ամեն ինչից, շարունակելու է պայքարը:

Ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշումը պաշտպանական կողմն արդեն բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը