ԿԳ նախարարն օր ու գիշեր մտածում է սեփական «ես»–ը բավարարելու մասին
Մարդ իր կայացման, ձևավորման հիմնական ուղին անցնում է հենց դպրոցում կյանքի ողջ ընթացքի 10, իսկ այժմ արդեն` 12 տարին: Կյանքի մի հատված, որ մարդը պետք է կրթվի, զարգանա թե՛ գիտելիքի առումով, թե՛ դաստիարակչական առումով, թե՛ բարոյական առումով: Իսկ ի՞նչ ունենք հիմա մենք, ո՞րն է իրականությունը դարձել մեր դպրոցներում: Ամենաթողության արդյունքում ունենք վայրենի դարձած, սանցարձակ աշակերտներ, դասերի ժամին դասը թողած հեռախոսներով ինտերնետ մտնել, դասատուների վրա բղավել, վարվել այնպես, ինչպես իրենք ենք ուզում, և այդ 12 տարիների ընթացքում չստանալով ուսում՝ մենք ձևավորում ենք հիանալի երիտասարդություն, հիանալի հասարակությո՞ւն: Էլ չասենք, որ թեստերով աշխատանքը բերում է արտագրության, դասղեկների հիմնական ֆունկցիան դարձել է փողեր հավաքելը, չգիտես՝ ինչու, լինում են նաև պարտադրովի համերգի տոմսեր: Փաստորեն, մենք հիմքից արդեն ձևավորում ենք թույլ զարգացած, ոչ դաստիարակված, բարոյական նորմերից զուրկ մի հասարակություն: Եվ ո՞վ է այս ամենի մեղավորը, մեղավորները, ո՞վ է պատասխանատու այս ամենաթողության արդյունքում ստեղծված կործանարար իրավիճակի համար: Կարծում եմ՝ Կրթության և գիտության նախարարությունը շատ բան ունի մտածելու այս հարցում: Փոխարենը՝ ԿԳ նախարարն օր ու գիշեր մտածում է սեփական «ես»–ը բավարարելու և երիտասարդ սերնդի հաշվին դիվիդենտներ հավաքելու մասին։
ԿԳ նախարարն օր ու գիշեր մտածում է սեփական «ես»–ը բավարարելու մասին
Մարդ իր կայացման, ձևավորման հիմնական ուղին անցնում է հենց դպրոցում կյանքի ողջ ընթացքի 10, իսկ այժմ արդեն` 12 տարին: Կյանքի մի հատված, որ մարդը պետք է կրթվի, զարգանա թե՛ գիտելիքի առումով, թե՛ դաստիարակչական առումով, թե՛ բարոյական առումով:
Իսկ ի՞նչ ունենք հիմա մենք, ո՞րն է իրականությունը դարձել մեր դպրոցներում:
Ամենաթողության արդյունքում ունենք վայրենի դարձած, սանցարձակ աշակերտներ, դասերի ժամին դասը թողած հեռախոսներով ինտերնետ մտնել, դասատուների վրա բղավել, վարվել այնպես, ինչպես իրենք ենք ուզում, և այդ 12 տարիների ընթացքում չստանալով ուսում՝ մենք ձևավորում ենք հիանալի երիտասարդություն, հիանալի հասարակությո՞ւն: Էլ չասենք, որ թեստերով աշխատանքը բերում է արտագրության, դասղեկների հիմնական ֆունկցիան դարձել է փողեր հավաքելը, չգիտես՝ ինչու, լինում են նաև պարտադրովի համերգի տոմսեր:
Փաստորեն, մենք հիմքից արդեն ձևավորում ենք թույլ զարգացած, ոչ դաստիարակված, բարոյական նորմերից զուրկ մի հասարակություն:
Եվ ո՞վ է այս ամենի մեղավորը, մեղավորները, ո՞վ է պատասխանատու այս ամենաթողության արդյունքում ստեղծված կործանարար իրավիճակի համար:
Կարծում եմ՝ Կրթության և գիտության նախարարությունը շատ բան ունի մտածելու այս հարցում: Փոխարենը՝ ԿԳ նախարարն օր ու գիշեր մտածում է սեփական «ես»–ը բավարարելու և երիտասարդ սերնդի հաշվին դիվիդենտներ հավաքելու մասին։
Ալբերտ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից