Լրահոս

29.07.2009 12:37


Կիրո Մանոյանը Բրայզայի հայտարարություններում միտում չի տեսնում

Կիրո Մանոյանը Բրայզայի հայտարարություններում միտում չի տեսնում

«7օր»-ի հարցին, թե այս վերջին օրերին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ինչո՞ւ է սկսել միայն Ալիևին մեջբերել, ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանել է.

-Երբ հարցրել են տարածքների հանձնման մասին, նա այդ մեջբերումն է արել։ Բրայզան նաև գնահատականի խոսքեր է ասել Քոչարյանի, Օսկանյանի, ինչպես նաև Ս. Սարգսյանի և Նալբանդյանի գործունեությանը։ Այդպիսի հատուկ բան չեմ տեսնում։

Ինչ վերաբերում է Բրայզայի այն մտքին, թե ինքը տարբերություն չի տեսնում «պլեբիսցիտի», «ռեֆերենդումի» և «կամարտահայտման» միջև, ապա ըստ Կ. Մանոյանի, դա էլ միջնորդի քաղաքականությունն է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը