Փաստաբան. «Դատախազությունն ու ՀՔԾ–ն չէ, որ պետք է գնահատական տան փաստաբաններին»
-Կարծում եմ, որ դատախազության կարծիքը մասնավոր անձանց կարծիք է, և իրենք չէ, որ պետք է գնահատական տան փաստաբաններին և փաստաբանական գործունեությանը,-այսպես է հակադարձել փաստաբան Արամ Կարախանյանը օրեր առաջ փաստաբանների հասցեին հնչած գնահատականներին։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազն ասել էր, թե «միշարքփաստաբաններավելիշատ, ուղղակիքաղաքականգործիչներեն, քանպաշտպաններ։ Այս ամենը քրեադատավարական հարաբերություններից, օրենքի կարգավորման ոլորտից դուրս է»։ Իսկ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն էլ ասել էր, թե. «Ոմանք իրենց վարքագծով ուղղակի խոչընդոտում են քրեական գործի օբյեկտիվ քննությանը, նպաստում նախաքննության անհարկի ձգձգմանը»։
«Ուրբաթ» մամուլի ակումբում անդրադառնալով վերոնշյալ թեմային, Ա. Կարախանյանն ասել է.
-Մենք բոլորս տեսնում ենք, որ այն բոլոր փաստաբանները, ովքեր դաշտում փորձում են ավելի սկզբունքային լինել, պաշտպանել իրենց հաճախորդների շահերը, այս կամ այն առումով որոշակի պետական մարմնի հակազդեցությանն են հանդիպում։ Մենք մեր պրակտիկայում բազմաթիվ անգամ հանդիպում ենք պետական պաշտոնյաների հակազդեցությանը զուտ այն պատճառով, որ շատ հետևողական շարունակում ենք պաշտպանել մեր հաճախորդների շահերը։ Կարծում եմ, որ դատախազության և Հատուկ քննչական ծառայության պաշտոնյաների հայտարարություններն ուղղակի պայմանավորված են նրանով, որ իրենք չեն կարողանում այդ փաստաբանների գործում մասնակցելու պարագայում որոշակի կամայականություններ անել, և կամ միգուցե դա իրենց մեծ ջանքերի կամ դժվարությունների գնով է հաջողվում։ Իրենք ընդամենը մարմիններ են, որոնք ընդամենը որոշակի պետական գործառույթ են իրականացնում, և այդ գործառույթների մեջ հաստատ չի մտնում փաստաբանական գործունեությանը գնահատականներ տալը։Թող իրենց անմիջական պարտավորություններով զբաղվեն,– ավելացրել է փաստաբան Կարախանյանը։
Փաստաբան. «Դատախազությունն ու ՀՔԾ–ն չէ, որ պետք է գնահատական տան փաստաբաններին»
-Կարծում եմ, որ դատախազության կարծիքը մասնավոր անձանց կարծիք է, և իրենք չէ, որ պետք է գնահատական տան փաստաբաններին և փաստաբանական գործունեությանը,-այսպես է հակադարձել փաստաբան Արամ Կարախանյանը օրեր առաջ փաստաբանների հասցեին հնչած գնահատականներին։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազն ասել էր, թե «մի շարք փաստաբաններ ավելի շատ, ուղղակի քաղաքական գործիչներ են, քան պաշտպաններ։ Այս ամենը քրեադատավարական հարաբերություններից, օրենքի կարգավորման ոլորտից դուրս է»։ Իսկ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն էլ ասել էր, թե. «Ոմանք իրենց վարքագծով ուղղակի խոչընդոտում են քրեական գործի օբյեկտիվ քննությանը, նպաստում նախաքննության անհարկի ձգձգմանը»։
«Ուրբաթ» մամուլի ակումբում անդրադառնալով վերոնշյալ թեմային, Ա. Կարախանյանն ասել է.
-Մենք բոլորս տեսնում ենք, որ այն բոլոր փաստաբանները, ովքեր դաշտում փորձում են ավելի սկզբունքային լինել, պաշտպանել իրենց հաճախորդների շահերը, այս կամ այն առումով որոշակի պետական մարմնի հակազդեցությանն են հանդիպում։ Մենք մեր պրակտիկայում բազմաթիվ անգամ հանդիպում ենք պետական պաշտոնյաների հակազդեցությանը զուտ այն պատճառով, որ շատ հետևողական շարունակում ենք պաշտպանել մեր հաճախորդների շահերը։ Կարծում եմ, որ դատախազության և Հատուկ քննչական ծառայության պաշտոնյաների հայտարարություններն ուղղակի պայմանավորված են նրանով, որ իրենք չեն կարողանում այդ փաստաբանների գործում մասնակցելու պարագայում որոշակի կամայականություններ անել, և կամ միգուցե դա իրենց մեծ ջանքերի կամ դժվարությունների գնով է հաջողվում։ Իրենք ընդամենը մարմիններ են, որոնք ընդամենը որոշակի պետական գործառույթ են իրականացնում, և այդ գործառույթների մեջ հաստատ չի մտնում փաստաբանական գործունեությանը գնահատականներ տալը։ Թող իրենց անմիջական պարտավորություններով զբաղվեն,– ավելացրել է փաստաբան Կարախանյանը։
7or.am