Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում ներկայանալ իշխանություններին
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և նրա պաշտպաններ Արթուր Գրիգորյանի և Արա Զաքարյանի հայտարարությունը
Մենք, որպես Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ, ձեզ ենք փոխանցում նրա հետևյալ հայտարարությունը.-«Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որևէ հանցագործություն չեմ կատարել և, բացի այդ՝ զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի որևէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որևէ փաստ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը և զրկանքներ եմ կրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն աջակցելու՝ իմ, որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար». ասել է պարոն Խաչատուր Սուքիասյանը:
Որպես պարոն Սուքիասյանի պաշտպաններ՝ ցանկանում ենք հավելել, որ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից ձեռնարկված գործընթացը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասցվել և իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումը, ինքնին, չի նշանակում և չի կարող մեկնաբանվել իբրև այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն պարոն Սուքիասյանի և նրա գործընկերների նկատմամբ: Ուշ թե շուտ իշխանությունների առջև դրվելու է նաև ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը:
Այսպիսով, պարոն Սուքիասյանը չի պատրաստվում մինչև 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ և կասկած չունի, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է: