Կարծիք

23.11.2013 02:30


Հրանտ Տեր–Աբրահամյան. «Մեկի համար Պուծինն ա տղա՛, մյուսի համար էլ՝ «Ռասպուծինը»»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «Մեկի համար Պուծինն ա տղա՛, մյուսի համար էլ՝ «Ռասպուծինը»»

Մեզանում ոնց որ թե մոդայիկ է հասարակական կյանքում ոգեւորվել տղերքով կամ «տղերքով», նրանց դուխով ու թասիբով, ու էդ ամենին հասանելիք «հալալ ա»–ով։

Ու էդքան էլ կարեւոր չէ, որ մեկի համար Պուծինն ա տղա՛, մյուսի համար էլ՝ «Ռասպուծինը»: Չգիտեմ ճաշակի հարց է, բայց քանի որ տղաներով երբեք չեմ ոգեւորվել, եւ նույնիսկ չեմ հետաքրքրվել (Սատանիկ Պստանիկի ականջը կանչի), ես կնախընտրեի ու նախըտրում եմ ոչ թե տղերքին ու նրանց շուրջ կերտվող բացականչությունները, այլ Մարդուն եւ մարդկանց. դուխի փոխարեն ոգի՝ բանականություն, թասիբի՝ բարոյականություն ու կամք, հալալի եւ այլ բացականչությունների փոխարեն էլ՝ հոդաբաշխություն:

Բացի ամենից, այդպես ավելի վստահելի է նաեւ:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը