Լրահոս

29.07.2009 11:34


ՀՀ ԱԳՆ–ից խորհուրդ են տալիս հարցնել Մեթյու Բրայզային

ՀՀ ԱԳՆ–ից խորհուրդ են տալիս հարցնել Մեթյու Բրայզային

Հուլիսի 25-26-ը Կրակովում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպման ժամանակ համանախագահները պատրաստել էին Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որի հիմքում եռանախագահների հայտարարարությունն է և ինչը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գնահատմամբ՝ հիմք է ստեղծում ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները ավարտուն տեսքի հասցնելու համար։

Թե որքանո՞վ է Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակում արծարծված ԼՂ բանակացություններին Արցախի վերադարձի հարցը, «7օր»-ը փորձել է ճշտել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից։

-Չեմ կարող պատասխանել այդ հարցին,- ասել է նա՝ հավելելով, որ համանախագահները խոստացել են այցելել տարածաշրջան՝ ներկայացնելու նորացված տարբերակը և այդ ժամանակ միայն տվյալ հարցին հնարավոր կլինի պատասխանել։  

Վերջին շրջանում արդեն 2-րդ անգամ փոխզիջումների մասին խոսելիս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ինչպես վերջերս նկատել է նախագահ Ալիևը ռուսական հեռուստատեսության եթերում, Հիմնարար սկզբունքները ենթադրում են Ղարաբաղը շրջապատող բոլոր 7 շրջանների վերադարձ Ադրբեջանի ենթակայության ներքո: Միաժամանակ, դրանցից 5-ը կամ 6-ը կվերադարձվեն անմիջապես, իսկ մեկը կամ երկուսը՝ ավելի ուշ։

«Փոխզիջումներից խոսելիս՝ ինչո՞ւ է Մ. Բրայզան երբեք հայկական կողմի հայտարարությունները մեջ չի բերում, այլ միշտ հիշում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը։ Այդ փաստը ձեզ մտորելու և վերլուծելու տեղիք չի՞ տալիս»,- հետաքրքրվել ենք Տ. Բալայանից.

-Բրայզային հարցրեք,- պատասխանել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը