Մեկնաբանություն

22.11.2013 12:09


Յանուկովիչը փրկեց Սերժին ու «քաշեց» «արևմտամետներին»

Յանուկովիչը փրկեց Սերժին ու «քաշեց» «արևմտամետներին»

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի կառավարությունը որոշել է կասեցնել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները։ Սա լավ ու, միևնույն ժամանակ, վատ լուր է Սերժ Սարգսյանի ու իրեն կցված «արևմտամետների» համար։

Յանուկովիչի լավը

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելով՝ Յանուկովիչն ակամայից հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին արդարանալու, թե տեսեք՝ եթե Ուկրաինան չդիմացավ ճնշմանը, ապա փոքրիկ Հայաստանն ինչպե՞ս դիմանար։

Յանուկովիչը Սերժի համար «Ընկերովի մահը հարսանիք է» թեմայով արդարանալու տարբերակ առաջարկեց։

Յանուկովիչի վատը

Մյուս կողմից, սակայն, Սերժին կցված գեբելսյան քարոզչամեքենան հերթական անգամ «փչացման» ենթարկվեց։ Մի ամբողջ տեսություն էր կառուցվել Սերժի «մաքսայնացման» որոշման շուրջ, և ահա Յանուկովիչը փլեց այդ «տեսությունը»։

«Արևմտամետ» լրատվամիջոցներն ու անհատական ռեժիմով Սերժի համար դհոլություն անողները, որ մինչև նոյեմբերի 21–ը Յանուկովիչի «վկա» էին դարձել, հիմա ապուշ վիճակի մեջ են հայտնվել։

Հայաստանյան «արևմտամետները», որոնք Սերժ Սարգսյանի թիկունքը պահելով են զբաղված, և որոնք Զորի Գայկովիչից ֆունկցիոնալ ու բովանդակային առումով չեն տարբերվում, շատ մասշտաբային գործիչներ են։

Նրանք իբր թե չեն սիրում Մաքսային միությունը, բայց, չգիտես՝ ինչու, չեն պայքարում ՄՄ մտնելու որոշում կայացրած Սերժ Սարգսյանի դեմ, այլ պահանջում են Պուտինի հրաժարականը (ախր շա՜տ մասշտաբային են, հո զոռով չէ)։ Զուգահեռաբար նաև ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի հրաժարականները։ Սերժն իրենց համար փոքր տրամաչափի գործիչ է, դրա համար էլ հանգիստ են թողնում նրան։

Տնաբույծ «արևմտամետները», որոնց մեջ հաճախ ռուսախոսներ են հանդիպում, Օբամայից, Օլանդից ու Պուտինից ցածր մակարդակի գործիչներով չեն զբաղվում։ Նրանք «գլոբալ» և «գեոպոլիծիկ» հարցերի մեծ մասնագետներ են և սիրով են կատարում իրենց աշխատանքը։ Հատկապես որ այդ «մասնագիտությունն» առատորեն ֆինանսավորվում է Բաղրամյան 26–ից։

Ի դեպ, ի՞նչ են հիմա ասելու Դավիթ Շահնազարյանն ու Սերժ Սարգսյանի մյուս հաճախորդները, ովքեր Մաքսային միություն մտնելու սերժական որոշման համար քննադատում էին ... ԲՀԿ–ին և ՀԱԿ–ին ու փառաբանում Յանուկովիչին և Ուկրաինայի ընդդիմությանը։

«Ուկրաինայի ընդդիմությունը ԵՄ–ի հետ ասոցացման հարցում սատարեց Յանուկովիչին, և այդ իսկ պատճառով Ուկրաինայի նախագահը մերժեց ռուսներին, իսկ ահա Սերժ Սարգսյանին ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը չսատարեցին ԵՄ–ի հետ ասոցացման հարցում, և դա էր պատճառը, որ խեղճ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ տեղի տալ Պուտինի ճնշումներին։ Հետևաբար, պետք է պայքարել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ»,– իրենց գեղամյանությանը «գեոպոլիծիկ» և «գաղափարական» փաթեթավորում էին տալիս դավիթշահնազարյանները։ «Տեսությունն» այդ երեկվանից պայթեց՝ հերթական անգամ «խուրդելով» հայաստանյան «արևմտամետներին»։

Հիմա նրանք երևի կպահանջեն արդեն Յանուկովիչի հրաժարականը։ Այն Յանուկովիչի, ով մինչև երեկ չէ առաջին օրը «դուխով տղա էր», «առաջադեմ էր» և, վերջապես, «արևմտամետ էր»։

Դատելով ամենից՝ դավիթշահնազարյանների ու իգորմուրադյանների նոր կուռքը կարող է դառնալ Իլհամ Ալիևը։ Չէ՞ որ Ադրբեջանի նախագահը ՄՄ մտնելու որոշում չի կայացրել։ «Արևմտամետների» համար դա հզոր փաստարկ է Իլհամի «վկա» դառնալու համար։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Արևմտամետների» քարոզչական առաջամարտիկ «Lragir.am»–ն արդեն զբաղվում է Ադրբեջանի քաղաքացիական հանրության հարցերով։ Բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանի էնտուզիազմով նրանք հայ–ադրբեջանական քաղաքացիական միասնության մասին են խոսում։

Հայաստանում 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող այդ լրատվամիջոցը շուտով նաև օրգազմի հասնելու հնարավորություն կունենա։ Քանզի Երևան կարող է գալ իրենց սիրելի Դավութօղլուն։ Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ–ի «մարդն» է։ Իսկ դա արդեն օրգազմի հասնելու լուրջ պատճառ է «Lragir.am»–ի համար։

Այս խորագրի վերջին նյութերը