Ունեզրկված Փայլակ Հայրապետյանը հիմա վարձով է ապրում
Փայլակ Հայրապետյանը «Ազատությանը» տված հարցազրույցում փոխանցեց, որ իրեն միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել՝ ձեռքից վերցնելով ունեցվածքը։
Նախկին միլիոնատիրոջ խոսքով՝ իրենից վերցրել են մասնավորապես «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը:
«Հիմա ես վարձով եմ մնում»,-պատմեց Հայրապետյանը: «Հետք» պարբերականը լրագրողական հետաքննություն էր անցկացրել՝ գրելով, որ Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործում ակտիվ դերակատարություն է ունեցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերի մեջ են վարչապետ Տիգրան Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և այժմ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը:
«Արդեն 6-րդ ամիսն էր՝ իմացա, որ խաբված եմ: Ես չստուգեցի: Ես հավատացի, որ պետության հետ գործ ունեմ: Ես չհավատացի, որ Աշոտի հետ գործ ունեմ: Ես այդ ամեն ինչը դրել եմ ոչ թե Աշոտ Սուքիասյանի համար, ես ներ եմ դրել հանրապետությունում 10 հազար բանվորի աշխատելու համար: Նրանք այդպես են ներկայացրել ինձ, դրա համար ես այդ ռիսկին գնացել եմ: Ես մտել եմ գործարքի մեջ հանրապետության հետ: Եթե չլիներ նախարարության շենքում, եթե նախարարը չներկայացներ Աշոտ Սուքիասյանին, որ թող Սուքիասյանը ներկայացնի՝ ինչ է տեղի ունենալու․․․», - պատմում է գործարարը:
Փայլակ Հայրապետյանը այս ամենում մեղավոր է համարում նաև «Ամերիա» բանկին:
Ունեզրկված Փայլակ Հայրապետյանը հիմա վարձով է ապրում
Փայլակ Հայրապետյանը «Ազատությանը» տված հարցազրույցում փոխանցեց, որ իրեն միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել՝ ձեռքից վերցնելով ունեցվածքը։
Նախկին միլիոնատիրոջ խոսքով՝ իրենից վերցրել են մասնավորապես «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը:
«Հիմա ես վարձով եմ մնում»,-պատմեց Հայրապետյանը:
«Հետք» պարբերականը լրագրողական հետաքննություն էր անցկացրել՝ գրելով, որ Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործում ակտիվ դերակատարություն է ունեցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերի մեջ են վարչապետ Տիգրան Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և այժմ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը:
«Արդեն 6-րդ ամիսն էր՝ իմացա, որ խաբված եմ: Ես չստուգեցի: Ես հավատացի, որ պետության հետ գործ ունեմ: Ես չհավատացի, որ Աշոտի հետ գործ ունեմ: Ես այդ ամեն ինչը դրել եմ ոչ թե Աշոտ Սուքիասյանի համար, ես ներ եմ դրել հանրապետությունում 10 հազար բանվորի աշխատելու համար: Նրանք այդպես են ներկայացրել ինձ, դրա համար ես այդ ռիսկին գնացել եմ: Ես մտել եմ գործարքի մեջ հանրապետության հետ: Եթե չլիներ նախարարության շենքում, եթե նախարարը չներկայացներ Աշոտ Սուքիասյանին, որ թող Սուքիասյանը ներկայացնի՝ ինչ է տեղի ունենալու․․․», - պատմում է գործարարը:
Փայլակ Հայրապետյանը այս ամենում մեղավոր է համարում նաև «Ամերիա» բանկին:
Մանրամամասները՝ azatutyun.am–ում