Լրահոս

29.07.2009 10:36


Հարություն Առաքելյան. «Բրայզայի կարծիքը ձևավորվում է երեկոյան՝ անկողնում»

Հարություն Առաքելյան. «Բրայզայի կարծիքը ձևավորվում է երեկոյան՝ անկողնում»

-Այդ տղան այնքան ինքն իրեն հակասող հայտարարություններ է արել, որ նույնիսկ երբեմն անիմաստ է որևէ կարծիք հայտնել նրա ասածների վերաբերյալ,-այս օրերին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի արած հայտարարությունների վերաբերյալ այսպիսի կարծիք է հայտնել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ու շարունակել,-Մանավանդ մի մարդ, որի կարծիքը հիմնականում ձևավորվում է երեկոյան, անկողնում՝ իր թուրք կնոջ հետ։

Հարություն Առաքելյանն ասել է նաև, որ ՀՌԱԿ-ը բազմիցս հայտարարել է, որ որևիցե ակնկալիք չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։

-Նրանք ակնհայտ միշտ վարել են իրենց երկրներին ձեռնտու քաղաքականություն։ Եվ այդ հարցը 15 տարի ձգվում է հենց նրանց պատճառով,-նշել է ՀՌԱԿ ատենապետը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը