Նեոբոլշևիկյան հեղափոխությունը և ինքնացեղասպանվող բիզնեսը
Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի ջանքերի շնորհիվ հայկական բիզնեսը հայտնվել է անմխիթար վիճակում։ Մարդիկ ու կապիտալն այդ ամենի հետևանքով լքում են երկիրը։ Տնտեսության ծավալները փոքրանում են և թուլանում է երկրի պաշտպանունակությունը։ Իշխանությունները, սակայն, ոչ թե համապատասխան հետևություններ են անում, այլ իրենց հավատարմությունը հայտնում Գյուլիստանի պայմանագրին, որպեսզի հնարավորություն ունենան՝ շարունակելու սկսած գործը։
2008–ից սկսած՝ Հայաստանում կառուցվում է «Մեկ օլիգարխի տնտեսություն»։ Այդ մոդելի շահառուն Սերժ Սարգսյանն է, իսկ գործիքը՝ Տիգրան Սարգսյանը։ Զույգը գործում է հստակ մշակված սցենարով այնպես, ինչպես երիտթուրքերն ունեին իրենց հստակ մշակված պլանը։
Այս մասին գիտեն բոլորը՝ փոքր կրպակատիրոջից մինչև ՀՀԿ–ական խոշոր սեփականատեր։ Հետևություններ, սակայն, քչերն են արել։
Վերևից իրականացվող նեոբոլշևիկյան հեղափոխության շրջանակներում խնդիր է դրված սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում իրականացնել կամ, այլ կերպ ասած, բիզնեսի ցեղասպանություն։ Մեխանիզմը վաղուց միացված է։
Սեփականության վերաբաշխումն իրականացվում է կա՛մ այլոց բիզնեսների մեջ ուղղակիորեն փայ մտնելու (այդ գործում հատկապես մասնագիտացած է Սաշիկը), կա՛մ «մեծ բյուջեի» օգնությամբ ֆինանսական հոսքերը վերաբաժանելու միջոցով։
Շատ լավ հասկանալով, որ բացի լյումպեն–պրոլետարիատից (այն էլ՝ ժամանակավոր)՝ նեոբոլշևիկյան հեղափոխությունը չի կարող աջակիցներ ունենալ հանրության մեջ՝ իշխանությունները բոմժացնում և լյումպենացնում են հանրության նորանոր շերտերի, որպեսզի բիզնեսի բոլոր հատվածների կուլակաթափության լայն պահանջ ձևավորեն։
Զուգահեռաբար ստեղծվում են նաև պսևդոքաղաքացիական խմբեր, որոնք ֆունկցիոնալ առումով չեն տարբերվում սովետական մարտնչող կոմսոմոլից, և որոնք, ժողովրդավարական լոզունգների ներքո, կրկին ծառայեցվում են նեոբոլշևիկներին։
Իշխանությունների հիմնական դաշնակիցները և գործիքները, սակայն, լյումպենն ու պսևդոքաղաքացիականները չեն։ Բաղրամյան 26–ը ստեղծել է գեբելսյան քարոզչամեքենա, որի հիմնական խնդիրը նեոբոլշևիկյան հեղափոխության քարոզ տանելն է։
«Անկախ» լրատվամիջոցներն «անասնաֆերմայի» այն գամփռ շներն են, որոնք քսի են տրվում նեոբոլշևիզմի հակառակորդների դեմ, և որոնք «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման քարոզչագործիքի դեր են կատարում։
Զարմանալին այն է, որ «անկախ» լրատվամիջոցները` «Lragir.am»–ը, «1in.am»–ը և մյուս «Mutit.am»–ները, բացի սերժատիգրանական սնուցման աղբյուրներից, ունեն նաև գովազդատուներ, այսինքն՝ մասնավոր բիզնեսից ստացվող գումարներ։ Իսկ դա նշանակում է, որ մասնավոր բիզնեսի այդ շրջանակները ֆինանսավորում են իրենց իսկ կոտորածը։ Հետևաբար, գովազդային փող տալ «Lragir.am»–ին, «1in.am»–ին կամ մյուս «մուտիլովչիկներին» առնվազն անմեղսունակություն է կամ, ավելի ճիշտ, ստրկամտություն։
Սերժ և Տիգրան Սարգսյանները նեոբոլշևիկյան կոդերով պատերազմ են հայտարարել մասնավոր կապիտալին ու ձեռներեցությանը, իսկ բիզնեսի որոշ ներկայացուցիչներ այդ պայմաններում գովազդային գումարներ են հատկացնում գեբելսյան քարոզչամեքենային։ Դա նույնն է, որ 1915թ. հայկական բիզնեսի ներկայացուցիչները սրեր և փամփուշտներ արտադրեին ու մատակարարեին երիտթուրքերին։ Ասենք՝ երեկոյան՝ փակ զրույցների ժամանակ, հայհոյեին երիտթուրքերին հայերի ցեղասպանությունը կազմակերպելու համար և դժգոհեին այդ ամենից, բայց առավոտյան սկսեին թուր և փամփուշտ մատակարարել նույն երիտթուրքերին՝ «Բա ի՞նչ անենք, ստիպված ենք։ Համ էլ՝ այսպես կարող է մեզ չսպանեն» ինքնարդարացման միջոցով։ Վերջում էլ կոտորվեին իրենց իսկ ստեղծած թրերի կամ փամփուշտների գործադրմամբ ու անիծեին ապերախտ երիտթուրքերին (չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդպես էլ եղել է)։
Հիմա եթե մասնավոր բիզնեսը պետք է կոտորվի այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով և պատերի տակ դժգոհի Սերժից ու «տիրացուից», բայց զուգահեռաբար գովազդ տա գեբելսյան քարոզչամեքենային, ապա արժանի՛ է ցեղասպանության։
Իրական քաղաքացիական արժեքներով առաջնորդվող և արժանապատվություն ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, հետևաբար, պետք է բոյկոտի այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք գովազդվում են «Lragir.am»–ով, «1in.am»–ով և Բաղրամյան 26–ի տակ կքած մյուս լրատվամիջոցներով։
Անգամ սպառողական էգոիզմի տեսանկյունից չարժե գնել այն ապրանքները և օգտվել այն ծառայություններից, որոնք արտադրվում և մատուցվում են «անկախ» լրատվամիջոցներին գովազդ տվող կազմակերպություններում։ Քանզի եթե այդ կազմակերպությունների ղեկավարներն այնքան խելք, արժանապատվություն ու հեռատեսություն չունեն իրենց իսկ ցեղասպանությունը քարոզող լրատվամիջոցներին գովազդ չտալու համար, ապա հազիվ թե կարողանան որակյալ արտադրանք թողարկել կամ բարձրակարգ ծառայություն մատուցել։
Ամփոփենք. եթե մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները խելքի չգան ու չհրաժարվեն մասնավոր բիզնեսի կոտորած քարոզող «անկախ» լրատվամիջոցներին ֆինանսավորելուց, ապա անհրաժեշտ է բոյկոտել բոլոր այն ֆիրմաներին, որոնք գովազդով ֆինանսավորում են նեոբոլշևիկներին։

Կարեն Հակոբջանյան