Կարծիք

21.11.2013 14:05


«Այսօրվանից մերժում եմ քեզ Հայոց լեզուն հազարագանձ»

«Այսօրվանից մերժում եմ քեզ Հայոց լեզուն հազարագանձ»

Լսի՛ր, որդիս` շաղգամ որպես,
Տիրոջ քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից մերժում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ։
Ծախվել է նա կանխիկ փողով
Կաբինետում վարչապետի,
Դաբրո ստացել որոշումով
Նժդեհական պառլամենտի։
Թարգի՛ր, որդիս, անմիջապես
Մեսրոպատառ հայոց լեզուն,
Որ դրսերում չմոլորվես,
Նորմալ շփվես Լաս-Վեգասում։
Ու տե՛ս, որդիս, ուր էլ թռնես,
Ինչ բիզնեսի տեր էլ դառնաս,
Ինչ առիթով ում հայհոյես,
Աշոտյանին չմոռանաս։

Նարեկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը