Գուրգեն Եղիազարյան. «Պետք է լինեն նոր ընտրություններ»
Այսօրվա ասուլիսին քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախգահների հանդիպման մասին, ասել է, որ այն ոչ մի նշանակություն չի կարող ունենալ։
«Մեր անհեռատես, անհասկանալի արտաքին քաղաքականության պարագայում մենք մնացինք բանակցային գործընթացում, իսկ Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց դրանից»,–նշել է բանախոսը։
Եղիազարյանն անդրադարձել է նաև Ալիևի հանդիպումից հետո իշխանական ԶԼՄ–ի կողմից ներկայացվող Սարգսյանի բարձր տրամադրությանը։
«Ոչ մի կապ չունի, որ Սարգսյանը ժպտերես դուրս եկավ հանդիպումից։ Թուրքերն իրենց գործն անելու են, քանզի այսօր արդեն սրիկաները գնդակոծել են Տավուշի մարզը, դա էլ, երևի, ժպտալու արդյունքն է»,-ասել է Եղիազարյանն՝ ընդգծելով, որ բազմաթիվ ներքին խնդիրներ ունեցող իշխանությունը չի կարող հաջողություններ ունենալ արտաքին քաղաքականության մեջ։
«Կնստեք, զինվորական համազգեստով նիստ կգումարեք, մինչդեռ Հայաստանը, «Ֆորբս»–ի տվյալներով, աշխարհի ամենավատ տնտեսություն ունեցողների ցուցակում է։ Սա´ է մեր վիճակը, որը վիճակ էլ չի կարելի համարել»:
Բանախոսը շեշտել է, որ ժողովուրդը միաձայն պետք է պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Պետք է լինեն նոր ընտրություններ, ու լինի նոր նախագահ»,–ասել է քաղաքական գործիչը։

7or.am