Կարծիք

21.11.2013 12:35


Ազատիչի վարչապետը պետք է ոտքից գլուխ թաղված լինի ատկատների, թալանի և նման այլ հանցագործությունների մեջ

Ազատիչի վարչապետը պետք է ոտքից գլուխ թաղված լինի ատկատների, թալանի և նման այլ հանցագործությունների մեջ

Վերջերս մամուլում շատ է խոսվում Տիգրան Սարգսյանի հնարավոր հեռացման մասին, կամ, այլ կերպ ասած, հնարավոր է, որ Ազատիչը նրան քավության նոխազ դարձնի՝ թեթևացնելու համար ժողովրդական բողոքը:

Տիրգան Սարգսյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ լայնամասշտաբ պետական թալանի և օֆշորային սկանդալի պատճառով, սակայն, քանի որ Բաղրամայն 26-ում բազմած է Սերժ Սարգսյանը, դա այդպես էլ տեղի չի ունենում:

Խնդիրը շատ պարզ է. Սերժ Սարգայանը չի կարող վարչապետ նշանակել անգամ շատ քիչ վարկանիշ ունցող մեկին կամ էլ նշանակելուց հետո պետք է արագ փչացնի նրան:

Ազատիչի վարչապետը պետք է ոտքից գլուխ թաղված լինի ատկատների, թալանի և նման այլ հանցագործությունների մեջ, ասել է թե՝ լինի Տիգրան Սարգյանի պես։ Այլ կերպ պարզապես չի կարող լինել: Հակառակ դեպքում Ազատիչի համար խիարը կարող է թարս բուսնել, ինչը նա շատ քաջ գիտակցում է:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը