Լրահոս

29.07.2009 10:25


Բելառուսը շարունակում է քննարկել Աբխազիայի կարգավիճակի հարցը

Մինսկը շարունակում է քննարկել «Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակի բարդ հարցը»։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը։

Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շուրջ ստեղծված իրավիճակը բարդ հարց է բոլորի համար։ Մենք շարունակում ենք քննարկել այն»,ճ- ասել է Ս. Մարտինովը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բելառուսի իշխանությունները կոչ էին արել իրենց քաղաքացիներին՝ Աբխազիայի տարածք մտնել միայն վրացական անցակետերից։

Ըստ ИТАР-ТАСС-ի

Այս խորագրի վերջին նյութերը