Կարծիք

21.11.2013 11:21


Վազգեն Պետրոսյան

Վազգեն Պետրոսյան

Կառավարությունը կենսաթոշակային համակարգը համեմատում է ԱՊՊԱ-ի հետ, այսպես ասած, պարտադրեցինք, սսկվեցիք, ու համակարգն աշխատում ա, բա վա՞տ ա, լա՛վ ա:
Առաջինը՝ մարդուն անընդհատ ինչ-որ բան ստիպելը կամ պարտադրելը լավ չի ավարտվում, համակարգը վաղ թե ուշ պայթում ա, ու պարտադրվողները դաժան հաշվեհարդար են տեսնում պարտադրողների նկատմամբ: Եթե քաղաքացին ուզում է իր իսկ աշխատավարձի 5 տոկոսը տնօրինել սեփական հայեցողությամբ, ապա դա իր գործն է, «նիրյատ» մի եղեք: Երկրորդ՝ ԱՊՊԱ-ն վերաբերում է ոչ բոլորին, այլ միայն նրանց, ովքեր կարող են իրենց մեքենա թույլ տալ: Երրորդ՝ նույնիսկ նրանք, ովքեր մեքենաներ ունեն, ԱՊՊԱ-ի դեպքում վճարում են իրենց մեքենաների արժեքին, հետևաբար, սոցիալ-տնտեսական կարգավիճակին ադեկվատ գումար, իսկ աշխատավարձից 5 տոկոս պոկելը, անկախ նրանից՝ դա 35 հազար է, թե 28 մլն դրամ, առնվազն անբարոյական է: Չորրորդ՝ նոր «կենսաթոշակայանի» հիմնադիր հայրերը խոստովանում են, որ ֆորս-մաժորի դեպքում կուտակված գումարի միայն 30 տոկոսն է հետ վերադարձվելու (ով գիտի՝ էտ ֆորս-մաժորն էլ հենց իրենք էլ ստեղծելու են), այսինքն՝ քաղաքացու բարեկեցիկ ծերությունը երաշխավորված չէ, չնայած որ նա ողջ կյանքում Մոխրոտիկի նման, ռուսի ասած, «վկալիված» է անելու:

Դե հիմա ինձ ասեք՝ ինչի՞ պետք է ես իմ վաստակած գումարը տամ պետությանը, որը, հարց ա, կվերադարձնի՞ հետո իմ գումարը, թե՞ չէ: Եվ ընդհանրապես, ԱՐԳԵԼՈՒՄ եմ ձեզ ՀՀ քաղաքացիներին հորթի տեղ դնել այն թեմայով, թե «նա իր ծերության մասին չի մտածում, եկեք մենք մտածենք նրա փոխարեն»:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։

Այս խորագրի վերջին նյութերը