Քաղաքական

21.11.2013 11:08


ՀՀ ֆինանսների նախարարի նոր բիզնեսը

ՀՀ ֆինանսների նախարարի նոր բիզնեսը

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոր բիզնես-նախագիծ է մշակել։ Նախարարը հիմա էլ որոշել է էլեկտրոնային ստորագրություններ վաճառել ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ քաղաքացիներն այսօր տարբեր նախարարություններ, ինչպես նաև գերատեսչություններ կարող են դիմել նամակով՝ բարձրացնելով իրենց հուզող հարցը կամ խնդիրը։ Կարգն այնպիսին է, որ քաղաքացիները ստիպված են նամակ գրել, հետո այն ստորագրել և առձեռն հանձնել նախարարության համապատասխան բաժին։ Դրանից հետո միայն իրեն կարող են ստացված բանալու կոդով հետևել իրենց նամակի ընթացքին ու շարժերին, հետո էլ պատասխանի մասին տեղեկանալ նախ տվյալ գերատեսչության էլեկտրոնային կայքի համապատասխան բաժնից։

«ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանում գրանցված կազմակերպություններից մեկը որոշել է «հեշտացնել» գործընթացը և վաճառել էլեկտրոնային ստորագրություններ։ Այսինքն, ՀՀ քաղաքացին, որ կգնի էլեկտրոնային ստորագրություն կոչվածը, կկարողանա նամակը մուտք անել միանգամից համակարգչով։

«Էլեկտրոնային ստորագրության համար պետք է վճարել 3000 դրամ, իսկ ID-ի համար՝ ևս լրացուցիչ 3000 դրամ։ ID-ի համար վճարվում է մեկ անգամ, իսկ էլեկտրոնային ստորագրության համար տարին մեկ անգամ պետք է վճարել 3000 դրամը։ «ՉԻ» տեղեկություններով՝ էլեկտրոնային ստորագրություն վաճառող ընկերությունը պատկանում է Դավիթ Սարգսյանին։ Մտահղացումը ևս ֆինանսների նախարարինն է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը