Այսօր կառավարության շենքի մոտ բազմամարդ ցույց է նախատեսված
Այսօր՝ ժամը 12։00–ին, ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն է տեղի ունենալու՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի։
Բողոքի գործողության մասնակիցները կոչ են անում բոլորին՝ գործարարներին, աշխատողքաղաքացիներին, ուսանողությանը, ինչպեսնաևինքնազբաղևառհասարակիրենցապագայովմտահոգբոլորքաղաքացիներին, միանալ իրենց այս ակցիային:
Նրանք նաև հորդորում են բողոքի գործողությանը գնալ փուչիկներով՝ որպես կառավարությանխոստումների խորհրդանիշ: Իսկ բողոքի գործողության ավարտին էլ դրանք կպայթեցվեն։
Նշենք, որ ՀՀ կառավարության մշակած օրինագիծն ուժի մեջ պետք է մտնի 2014թ. հունվարի 1-ից։ Այս հարցով նոյեմբերի 15-ին ԱԺ 4 խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը տապալվեց ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի բոյկոտի պատճառով։
Այսօր կառավարության շենքի մոտ բազմամարդ ցույց է նախատեսված
Այսօր՝ ժամը 12։00–ին, ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն է տեղի ունենալու՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի։
Բողոքի գործողության մասնակիցները կոչ են անում բոլորին՝ գործարարներին, աշխատող քաղաքացիներին, ուսանողությանը, ինչպես նաև ինքնազբաղ և առհասարակ իրենց ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, միանալ իրենց այս ակցիային:
Նրանք նաև հորդորում են բողոքի գործողությանը գնալ փուչիկներով՝ որպես կառավարության խոստումների խորհրդանիշ: Իսկ բողոքի գործողության ավարտին էլ դրանք կպայթեցվեն։

7or.am