Քաղաքական

20.11.2013 17:45


«Էս իշխանություններին մենակ ընկճված և չկրթված ստրուկներ են պետք»

«Էս իշխանություններին մենակ ընկճված և չկրթված ստրուկներ են պետք»
Ամեն օր էս երկրում մի բան լինում ա, որից ուղղակի մարդ պայթում ա, չի հասկանում՝ ոնց ա հնարավոր ընդհանրապես, որ սենց բան տեղի ունենա:
Սաշիկը կարմիր գծերով ներկում ա Երևանի փողոցները ու միլիոններով փող ա գռփում, Տիգրան Սարգսյանը քիչ ա, որ օֆշորներում ընկերություն ունի, հլը մի հատ էլ Սանկտ Պետերբուրգ երկու օրով թռնելու համար ավելի քան 100 000 դոլար փող ա ծախսում պետական բյուջեից, հետո էլ ժողովրդի վրա բացահայտորեն ղժում ա ու ասում, որ հնարավոր ա փող փոխանցել դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգման համար, բայց դա չի արվի, ու էլի լիքը սենց բաներ:
Այս ամենը դեռ քիչ էր, մի հատ էլ քաղաքական շիզոֆրենիայի դրսևորմանն ականատես եղանք:
Իշխանությունները քիչ ա, որ զրկում են երիտասարդներին մատչելի կրթություն ստանալու հնարավորությունից, ինչը հերթական հակասահմանադրական քայլն է, դա էլ քիչ է, ամեն կերպ փորձում են խոչընդոտել, որպեսզի ոչ իշխանական ուժերը չկարողանան օգնել ուսանողներին:
Հենց դրա պատճառով է, որ Աշոտյանը իրա շեֆի հրահանգով չի թողնում բուհերի ռեկտորներին ընդունել «Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը:
Էս իշխանություններին մենակ ընկճված և չկրթված ստրուկներ են պետք, որ հեշտ կառավարեն նրանց և հերթական ընտրության ժամանակ 5 հազար կամ 10 հազար դրամներով առնեն նրանց: Այսօր, ցավոք սրտի, մենք գործ ունենք խոր հակաժողովրդական և հակապետական ռեժիմի հետ, որի վառ, օդիոզ դեմքերից մեկն Արմեն Աշոտյանն է:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը