Մեկնաբանություն

20.11.2013 16:48


Հայաստանյան ճանապարհներն ու հիմարները

Հայաստանյան ճանապարհներն ու հիմարները

Այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ Հայաստանն էլ արդեն ուղեղով չես կարողանում հասկանալ։ Առավել ևս, որ «ուղեղների» խնդիրն ամենուր իրեն զգացնել է տալիս։

Օրինակ՝ դասական դարձած ասացվածքն ասում է, որ ղեկավարի մտավոր ունակությունների մասին կարելի է դատել՝ նայելով նրան շրջապատող մարդկանց։ Բայց մի՛ շտապեք եզրահանգումներ անել. Հայաստանն այլևս արժեքների ընկալման այլ տիրույթում է։

Հնարավոր է, որ ամենօրյա ու խորացնող խնդիրները պարզապես չարացրել են բոլորիս... Փորձենք տեղայնացնել մեկ քաղաքագիտական «դոգմատ». իրական ղեկավարը պետք է լինի ազնիվ, չեզոք, համեստ, աշխատունակ և հավատարիմ իր առաքելությանը։ Մեր պարագայում կրկին չստացվեց։ Ինչքան ուզում ես՝ մեջբերիր դասականներին, համեմատիր դասագրքային ճշմարտությունները մեր իրականության հետ, միևնույն է, չի ստացվում։

Հայաստանում ոչ թե ինչ–որ բան այնպես չէ, այլ այնպես չէ ամեն ինչ։ Մնում է հասկանալ մեր դժբախտությունների պատճառը։ Ռուսներն, օրինակ, իրենցը վաղուց գիտեն՝ հիմարներն ու ճանապարհները...

Մեզ մոտ ասֆալտապատ փողոցներն անընդհատ ասֆալտապատում են, իսկ հիմարների պրոֆեսիոնալ գործունեության օր կա առանձնացված։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը