Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչը:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բորիս Տադիչի առանձնազրույցը:
«Հարգելի պարոն Նախագահ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Երկրի ղեկավարի մակարդակով սա առաջին այցելությունն է, և ես համոզված եմ, որ այն թելադրված է հայ-սերբական պատմական, բարեկամական կապերը միջկառավարական հարաբերություններում ամրապնդելու անկեղծ ցանկությամբ: Ցավոք, մինչ այսօր մեր հարաբերությունները շատ թույլ էին զարգացած, ինչը չի համապատասխանում ոչ մեր պատմական առնչություններին և ոչ էլ առկա հնարավորություններին: Կարծում եմ, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն հնարավորություն է տալիս, այլ նաև պարտադրում է մեր հարաբերություններին նոր որակ հաղորդել: Ահա այդ ցանկությամբ է, որ ես Ձեզ հրավիրել եմ Հայաստան և վստահ եմ, որ Ձեր այցելությունը խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար», - ասել է Սերժ Սարգսյանը:
Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ Նախագահների մասնակցությամբ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է բարեկամանալ Սերբիայի հետ և այդ ճանապարհին ջանքեր ներդնել: Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես սկիզբ աշխուժացնել հոգևոր-մշակութային կապերը՝ նշելով, որ այն լավ հող կնախապատրաստի տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար:
Բորիս Տադիչը ողջունել է Նախագահ Սարգսյանի առաջարկը՝ ասելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու հանձնարարականներ կտրվեն համապատասխան գերատեսչություններին, և Հայաստանի Նախագահի՝ Սերբիա կատարելիք այցի ժամանակ արդեն առկա կլինեն առաջին արդյունքները:
Կողմերը խոսել են նաև տրանսպորտային հաղորդակցության, տնտեսության բնագավառում համագործակցության ուղիների մասին՝ նշելով, որ տնտեսական բաղադրիչը մեծապես կխթանի հայ-սերբական կապերի զարգացումը:
Բորիս Տադիչն ասել է, որ Սերբիան մտադիր է առաջիկայում դեսպանատուն բացել Հայաստանում, որպեսզի Աթենքի նստավայրում պաշտոնավարող դեսպանը հայ-սերբական հարաբերությունների զարգացմանը նպաստի տեղում:
Նախագահներ Սարգսյանն ու Տադիչը մտքեր են փոխանակել նաև կովկասյան և բալկանյան տարածաշրջաններում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին՝ երկուստեք կարծիք հայտնելով, որ դրանք կարող են և պետք է լուծվեն միայն բանակցությունների և խաղաղ գործընթացների միջոցով: