Դեռևս հունիսի 9-ին Գյումրիում գտնվող կառավարական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, գյումրեցիներին ավետեց, որ շատ շուտով հանրապետության երկրորդ քաղաքը վերածվելու է «տեխնոքաղաքի», և արդեն ընտրվում են տեխնոզոնաները, որտեղ տեղակայվելու են համապատասխան ենթակառուցվածքները:
Կառավարության ներկայացուցիչները հենց փողոցում խորհրդակցություն անցկացրին և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով գյումրեցիներին ծանոթացրին ապագա տեխնոքաղաքի կառույցներին, որոնք պետք է ապահովեն հանարապետության երկրորդ քաղաքի բարեկեցությունը:
Այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, թե գաղափարի իրականցումն այնքան մոտ է, որ իրենք եկել են Գյումրի՝ տեղում ծանոթանալու ծրագրին, որն արդեն գործնական փուլի մեջ է:
Այսօր, սակայն, Գյումրիում կյանքն ընթանում է իր նախկին հունով, և գրեթե ոչ ոք հույս չունի, որ մոտ ապագայում ինքը կդառնա տեխնոքաղաքի բնակիչ: Նույնիսկ մարզային բարձրաստիճան պաշտոնյանները, որոնք, բնականաբար, չեն ցանականում ներկայանալ, նշում են, որ կառավարության ձեռնարկած այս ծրագիրը իրականում հեքիաթ է, և իրենք հույս չունեն, թե այն երբևէ իրականություն կդառնա:
Փորձեցինք մարզային և քաղաքային իշխանություններից ճշտել, թե տեխնոքաղաքի գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ ներկայումս ի՞նչ կոնկրետ գործնական քայլեր են իրականացվում:
Գյումրու քաղաքապետարանից լրատավության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը «7օր»-ին պատասխանեց.
-Կարող եմ ասել, որ մեր կողմից տարածքների տրամադրաման հարցում որևէ խոչընդոտ չի հարուցվում:
Իսկ այն հարցին, թե արդյոք քաղաքապետարանին արդեն դիմե՞լ են՝ տարածքներ տրամադրելու համար, նա կոնկրետ պատասխան չկարողացավ տալ.
-Դա պետական ծրագիր է, մարզպետարանն է զբաղվում, իրենք ավելի ստույգ կկարողանան պատասխանել:
Շիրակի մարզպետարանի ծրագրերի և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Մարտին Տոնոյանը նույն հարցի կապակցությամբ հետևյալ մեկնաբանությունը տվեց.
-Ծրագիրը դեռևս ուսումնասիրության փուլում է, տարածքների առումով ինֆորմացիայի չեմ տիրապետում, ստույգ չեմ կարող ասել։ Դիմեք էկոնոմիկայի նախարարություն, իրենք գիտեն:
«7օր»-ի՝ «Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որ Գյումրին վերջնականապես վերածվի տեխնոքաղաքի» հարցին Մարտին Տոնոյանը պատասխանեց.
Գյումրին տեխնոքաղաք՝ հեքիա՞թ, թե՞ իրականություն

-Դե, իմ կարծիքով՝ առնվազն 5 տարի կպահանջվի:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի