Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է 1992թ.–ի փետրվարի 28–ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Գալուստ Սահակայանի հրապարակած փաստաթղթի վերաբերյալ
«Ժառանգություն» խմբակցության անդամ ՍտեփանՍաֆարյանը «7օր»-ին է ներկայացրել Հելսինկյան խորհրդատվությունների եզրափակիչ հանձնարարականների 79-րդ պարագրաֆի գլուխ 6-ի վերաբերյալ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը։
-Սաայննույնփաստաթղթիվերաբերյալէ, որըմատնանշումէԳալուստՍահակյանը,-շեշտել է նա և ներկայացրել ելույթը։
«1-ին կետ. Այս ժուռնալի որոշման 5-րդ խնդրի ներքո Հայաստանի պատվիրակությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
Հայաստանը տարածքային վեճ չունի Ադրբեջանի հետ։
2-րդ պարագրաֆ. ՀՀ կառավարությունը համարում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հարգման և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին համապատասխան, որոնք Հելսինկիի համապատասխան ակտի համապատասխան սկզբունքներից են։
3-րդ պարագրաֆ. Հայաստանը, իբրև շահագրգիռ երկրորդ կողմ, համարում և գտնում է, որ բանակցությունների բացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական սկզբունքներով ընտրված իշխանությունների ներկայացուցիչների և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների միջև միակ ճանապարհն է՝ այս հիմնախնդրի լուծման։ Հայաստանը կօժանդակի այս առումով այն նախաձեռնություններին, որոնք միտված են այդպիսի երկխոսության հաստատմանը և կանի ցանկացած ջանք՝ բանակցությունների հաջողությունն ապահովելու համար»։
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ իրենց կուսակցության համար հարց է մնում, թե ինչո՞վ էր զբաղված այդ տարիներին Գալուստ Սահակյանը։
-Քաղաքականապես և անձնապես որտե՞ղ է եղել և ինչո՞վ է զբաղվել այդ տարիներին Գալուստ Սահակյանը, երբ տեղյակ չէ, թե ՀՀ առաջին արտգործնախարարն ինչ հայանպաստ և արցախանպաստ գործունեություն է ծավալում միջազգային բեմահարթակներում,-ասել է Ստեփան Սաֆարյանը։
Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է 1992թ.–ի փետրվարի 28–ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Գալուստ Սահակայանի հրապարակած փաստաթղթի վերաբերյալ
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը «7օր»-ին է ներկայացրել Հելսինկյան խորհրդատվությունների եզրափակիչ հանձնարարականների 79-րդ պարագրաֆի գլուխ 6-ի վերաբերյալ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը։
-Սա այն նույն փաստաթղթի վերաբերյալ է, որը մատնանշում է Գալուստ Սահակյանը,-շեշտել է նա և ներկայացրել ելույթը։

7or.am