Լրահոս

20.11.2013 13:32


Փաստաբան. «Ստացվում է, որ Վարդան Սեդրակյանը հատուկ ծառայությունների աչքի առաջ է կազմակերպել Պ. Հայրիկյանի սպանությունը»

Փաստաբան. «Ստացվում է, որ Վարդան Սեդրակյանը հատուկ ծառայությունների աչքի առաջ  է կազմակերպել Պ. Հայրիկյանի սպանությունը»

Հատուկ ծառայություններում կան բոլոր ձայնագրությունները, որոնք հաստատապես ապացուցում են Վարդան Սեդրակյանի մեղավորությունը։ Այս մասին Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ասել է մի քաղաքացի։ Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանն ասել է.

«Ասացի՝ հարգելի՛ս, որպես պետության մարդ, եթե Վարդանը դա իրոք արել է և ապացուցելի է, Վարդանին պատժել է պետք: Բայց հիմա միամիտ հարց տամ: Եթե իսկապես կան այդպիսի ձայնագրություններ, որոնց մասին ասում եք, ստացվում է, որ Վարդան Սեդրակյանը հատուկ ծառայությունների աչքի առաջ կազմակերպում է, ոչ ավել, ոչ պակաս, Պարույր Հայրիկյանի սպանությունը: Բա Խաչիկ Պողոսյանի ձեռքը ինչո՞ւ չէիք բռնում: Բա որ իրոք կպներ Պարույր Հայրիկյանին»։

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը