Լևոն Զուրաբյան. «Կառավարությունը պետք է ինքնահրկիզվի»
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար ԼևոնԶուրաբյանը մատնանշել է, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը կոռուպցիան վերացնելու համար։
–Կառավարությունըպետքէինքնահրկիզվի։ Հայաստանում կոռուպցիայի բուրգի գլխին կանգնած է Հայաստանի ղեկավարությունը,–շեշտել է նա։
Նա նաև նշել է ՀԱԿ–ի կողմից այժմ հանրահավաքներ չանելու պատճառները՝ 3 իրար հաջորդող ընտրություններից հետո ժողովրդի մոտ հիասթափություն և ապատիա է։ Թեև այս վիճակը Լ. Զուրաբյանը ժամանակավոր է համարում, քանի որ վստահ է՝ քաղաքական գործընթացներն ապագայում ակտիվանալու են։
ՀԱԿ խմբակցության ղեկավարը զուր է համարել իրենց իբր ազատ հռչակած իշխանական ԶԼՄ-ի ջանքերը, թե Հայաստանում այսօր միայն քաղաքացիական հասարակությունն է «կենդանի»։
–Մենք համախմբված ենք հասարակության հետ։ Իշխանություններին չի հաջողվի խոչընդոտել մեր համատեղ նախաձեռնությունները,–ընդգծել է Լ. Զուրաբյանը՝ որպես օրինակ բերելով կուտակային կենսաթոշակային համակարգի 5% վճարման պարտադիր բաղադրիչի դեմ վերջերս ծավալված պայքարը.
–Իրենցնպատակըայս2բաղադրիչներիմեջ սեպխրելնուիրարիցանջատելն է: Բայցմերուժըհամախմբմանմեջէ:Հասարակությունը հանդես է գալիս իր շահերին առնչվող նախաձեռնություններով, և դրանք զուգորդվում են խորհրդարանական 4 խմբակցությունների համատեղ գործունեությամբ։ Սաբանալինէմինչևհեղափոխությունը:Իշխանությունն ամենաշատը վախենում է հենց սրանից՝ ակտիվ աշխատանք փողոցում և խորհրդարանում,-ասել է Լ. Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյան. «Կառավարությունը պետք է ինքնահրկիզվի»
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մատնանշել է, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը կոռուպցիան վերացնելու համար։
–Կառավարությունը պետք է ինքնահրկիզվի։ Հայաստանում կոռուպցիայի բուրգի գլխին կանգնած է Հայաստանի ղեկավարությունը,–շեշտել է նա։
Նա նաև նշել է ՀԱԿ–ի կողմից այժմ հանրահավաքներ չանելու պատճառները՝ 3 իրար հաջորդող ընտրություններից հետո ժողովրդի մոտ հիասթափություն և ապատիա է։ Թեև այս վիճակը Լ. Զուրաբյանը ժամանակավոր է համարում, քանի որ վստահ է՝ քաղաքական գործընթացներն ապագայում ակտիվանալու են։
ՀԱԿ խմբակցության ղեկավարը զուր է համարել իրենց իբր ազատ հռչակած իշխանական ԶԼՄ-ի ջանքերը, թե Հայաստանում այսօր միայն քաղաքացիական հասարակությունն է «կենդանի»։
–Մենք համախմբված ենք հասարակության հետ։ Իշխանություններին չի հաջողվի խոչընդոտել մեր համատեղ նախաձեռնությունները,–ընդգծել է Լ. Զուրաբյանը՝ որպես օրինակ բերելով կուտակային կենսաթոշակային համակարգի 5% վճարման պարտադիր բաղադրիչի դեմ վերջերս ծավալված պայքարը.
–Իրենց նպատակը այս 2 բաղադրիչների մեջ սեպ խրելն ու իրարից անջատելն է: Բայց մեր ուժը համախմբման մեջ է: Հասարակությունը հանդես է գալիս իր շահերին առնչվող նախաձեռնություններով, և դրանք զուգորդվում են խորհրդարանական 4 խմբակցությունների համատեղ գործունեությամբ։ Սա բանալին է մինչև հեղափոխությունը: Իշխանությունն ամենաշատը վախենում է հենց սրանից՝ ակտիվ աշխատանք փողոցում և խորհրդարանում,-ասել է Լ. Զուրաբյանը:
7or.am