«Ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը որոշեց օգնել ուսանողներին. նոր մանրամասներ»
Սամվել Ալեքսանյանի անսպասելի և հետաքրքիր որոշումը` օգնել ուսանողներին, պարզվում է՝ ունի շատ հետաքրքիր նախապատմություն: Իսկ ամեն ինչ եղել է այսպես.
Այն պահից սկսած, երբ ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը սույն թվականի հոկտեմբերի 25-ինhttp://hasarakutyun.am/?p=2762617108.html և Վահան Բաբայանը հոկտեմբերի 21-ին http://hasarakutyun.am/?p=27624 նամակներով դիմել էին ԿԳՆ-ին` խնդրելով աջակցել` տրամադրելու ուսանողներին անվանական կրթաթոշակներ, ԿԳՆ-ն ներքին կարգով որոշել էր որևէ ձևով չարձագանքել այդ նամակներին: Սակայն ողջ այդ ընթացքում նույն ԿԳՆ-ն հայտնվել էր ցայտնոտի մեջ և ակտիվորեն փնտրում էր սեփական կուսակցական բարեգործի, որպեսզի վերջինս «իր հոժար կամքով» պատրաստակամություն հայտնի օժանդակել ուսանողներին: Եվ ԿԳՆ-ի անդուլ ջանքերի շնորհիվ այդ բարերը «հայտնվեց»։
ԿԳՆ-ի ուղղակի հայտով և ակտիվ ուղղորդմամբ ԱԺ՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանկարծ որոշեց, ուշադրությո՛ւն, Փակ շուկայի գովազդից ավելացած գումարները` 20 միլիոն դրամ, նվիրաբերել ուսանողներին: Որեշեց, դիմեց ԿԳՆ-ին, և նույն ԿԳՆ-ն, որն առ այսօր որևէ կերպ չի արձագանքել ԲՀԿ պատգամավորների նամակներին, անմիջապես արձագանքեց Սամվել Ալեքսանյանի պատրաստակամությանը` օգնել ուսանողներին: ԿԳՆ-ի «համաձայնությունից» հետո սկսվեց չտեսնված ինֆորմացիոն արշավ. Սամվել Ալեքսանյանի և ԿԳՆ-ի համատեղ բարեգործությունը գովազդվեց բոլոր կայքերով, անգամ մի շարք հեռուստաալիքներով, կարծես խոսքը ԿԳՆ-յան լուրջ բարեփոխության կամ ծրագրի մասին էր, իսկ ԲՀԿ-ի դիմումն առ այսօր մնում է առանց արձագանքի: Օգնությունը, ինչ խոսք, լավ բան է, հատկապես ուսանողի համար, սակայն տհաճ և զզվելի է, երբ դա արվում է քաղաքական նպատակներով` քաղաքական կեղտոտ խաղերի արդյունքում, որի պատճառով տուժում է շարքային ուսանողը: ԿԳՆ-ի և Արմեն Աշոտյանի քաղաքական կողմնապահության պատճառով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի առաջարկած անվանական կրթաթոշակներից զրկվեցին բազմաթիվ ուսանողներ, որոնք դրա կարիքը ունեին (ի դեպ, նշենք, որ ԲՀԿ պատգամավորների նամակներում հատուկ շեշտված է, որպեսզի շահառու ուսանողները ընտրվեին անկախ կուսակցական պատկանելիությունից):
Այս պլանավորված և «չերեզ» Սամվել Ալեքսանյան իրականացված շինծու օգնությունը միայն ավելի է պատռում ԿԳՆ-ի և Աշոտյանի դիմակը՝ ցույց տալով, որ նրանք պատրաստ են անցնել բազմաթիվ ուսանողների վրայով իրենց նեղ քաղաքական շահերը հետապնդելու և առաջ տանելու համար:
Եթե Սամվել Ալեքսանյանը ընդամենը կատարել է հարազատ կուսակցության հրամանը և Փակ շուկայի ֆոնդից մի քանի միլիոն դրամ տրամադրել ուսանողներին ԿԳՆ-ի թելադրանքով, և ամաչելու խնդիր չունի, ապա նույն Աշոտյանը ինչպե՞ս է նայելու բազմաթիվ ուսանողների դեմքերին, որոնց նա իր թեթև ձեռքով զրկել է օգնություն ստանալու հնարավորությունից զուտ նրա համար, որ այդ օգնությունը տարամադրվում է «Գագիկ Ծառուկյան» անունը կրող հիմնադրամի կողմից:
Որ ԿԳՆ-ն թքած ունի ուսանողի սոցիալական վիճակի վրա, դա վաղուց է հայտնի, հատկապես ուսման վարձերը 100 հազար դրամով ավելացնելու հայտնի որոշումից հետո: Բայց որ նույն ԿԳՆ-ն ուսման վարձերը բարձրացնելուց բացի նաև կարող է զրկել ուսանողին առաջարկված օգնությունից, դա արդեն լուրջ խնդիր է, որը բացահայտում է տվյալ գերատեսչության իսկական դեմքը, և ցույց տալիս, որ Արմեն Աշոտյանը, այնուամենայնիվ, ոչ թե ուսանողի խնդիրներով մտահոգ պաշտոնյա է, այլ ընդամենը աշխատանքային ժամերին Ֆեյսբուքյան ստատուսներ գրող յուզեր:
«Ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը որոշեց օգնել ուսանողներին. նոր մանրամասներ»
Սամվել Ալեքսանյանի անսպասելի և հետաքրքիր որոշումը` օգնել ուսանողներին, պարզվում է՝ ունի շատ հետաքրքիր նախապատմություն: Իսկ ամեն ինչ եղել է այսպես.
Այն պահից սկսած, երբ ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը սույն թվականի հոկտեմբերի 25-ինhttp://hasarakutyun.am/?p=2762617108.html և Վահան Բաբայանը հոկտեմբերի 21-ին http://hasarakutyun.am/?p=27624 նամակներով դիմել էին ԿԳՆ-ին` խնդրելով աջակցել` տրամադրելու ուսանողներին անվանական կրթաթոշակներ, ԿԳՆ-ն ներքին կարգով որոշել էր որևէ ձևով չարձագանքել այդ նամակներին: Սակայն ողջ այդ ընթացքում նույն ԿԳՆ-ն հայտնվել էր ցայտնոտի մեջ և ակտիվորեն փնտրում էր սեփական կուսակցական բարեգործի, որպեսզի վերջինս «իր հոժար կամքով» պատրաստակամություն հայտնի օժանդակել ուսանողներին: Եվ ԿԳՆ-ի անդուլ ջանքերի շնորհիվ այդ բարերը «հայտնվեց»։
ԿԳՆ-ի ուղղակի հայտով և ակտիվ ուղղորդմամբ ԱԺ՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանկարծ որոշեց, ուշադրությո՛ւն, Փակ շուկայի գովազդից ավելացած գումարները` 20 միլիոն դրամ, նվիրաբերել ուսանողներին: Որեշեց, դիմեց ԿԳՆ-ին, և նույն ԿԳՆ-ն, որն առ այսօր որևէ կերպ չի արձագանքել ԲՀԿ պատգամավորների նամակներին, անմիջապես արձագանքեց Սամվել Ալեքսանյանի պատրաստակամությանը` օգնել ուսանողներին: ԿԳՆ-ի «համաձայնությունից» հետո սկսվեց չտեսնված ինֆորմացիոն արշավ. Սամվել Ալեքսանյանի և ԿԳՆ-ի համատեղ բարեգործությունը գովազդվեց բոլոր կայքերով, անգամ մի շարք հեռուստաալիքներով, կարծես խոսքը ԿԳՆ-յան լուրջ բարեփոխության կամ ծրագրի մասին էր, իսկ ԲՀԿ-ի դիմումն առ այսօր մնում է առանց արձագանքի:
Օգնությունը, ինչ խոսք, լավ բան է, հատկապես ուսանողի համար, սակայն տհաճ և զզվելի է, երբ դա արվում է քաղաքական նպատակներով` քաղաքական կեղտոտ խաղերի արդյունքում, որի պատճառով տուժում է շարքային ուսանողը: ԿԳՆ-ի և Արմեն Աշոտյանի քաղաքական կողմնապահության պատճառով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի առաջարկած անվանական կրթաթոշակներից զրկվեցին բազմաթիվ ուսանողներ, որոնք դրա կարիքը ունեին (ի դեպ, նշենք, որ ԲՀԿ պատգամավորների նամակներում հատուկ շեշտված է, որպեսզի շահառու ուսանողները ընտրվեին անկախ կուսակցական պատկանելիությունից):
Այս պլանավորված և «չերեզ» Սամվել Ալեքսանյան իրականացված շինծու օգնությունը միայն ավելի է պատռում ԿԳՆ-ի և Աշոտյանի դիմակը՝ ցույց տալով, որ նրանք պատրաստ են անցնել բազմաթիվ ուսանողների վրայով իրենց նեղ քաղաքական շահերը հետապնդելու և առաջ տանելու համար:
Եթե Սամվել Ալեքսանյանը ընդամենը կատարել է հարազատ կուսակցության հրամանը և Փակ շուկայի ֆոնդից մի քանի միլիոն դրամ տրամադրել ուսանողներին ԿԳՆ-ի թելադրանքով, և ամաչելու խնդիր չունի, ապա նույն Աշոտյանը ինչպե՞ս է նայելու բազմաթիվ ուսանողների դեմքերին, որոնց նա իր թեթև ձեռքով զրկել է օգնություն ստանալու հնարավորությունից զուտ նրա համար, որ այդ օգնությունը տարամադրվում է «Գագիկ Ծառուկյան» անունը կրող հիմնադրամի կողմից:
Որ ԿԳՆ-ն թքած ունի ուսանողի սոցիալական վիճակի վրա, դա վաղուց է հայտնի, հատկապես ուսման վարձերը 100 հազար դրամով ավելացնելու հայտնի որոշումից հետո: Բայց որ նույն ԿԳՆ-ն ուսման վարձերը բարձրացնելուց բացի նաև կարող է զրկել ուսանողին առաջարկված օգնությունից, դա արդեն լուրջ խնդիր է, որը բացահայտում է տվյալ գերատեսչության իսկական դեմքը, և ցույց տալիս, որ Արմեն Աշոտյանը, այնուամենայնիվ, ոչ թե ուսանողի խնդիրներով մտահոգ պաշտոնյա է, այլ ընդամենը աշխատանքային ժամերին Ֆեյսբուքյան ստատուսներ գրող յուզեր:
Politik Man-ի ֆեյսբուքյան էջից