Լրահոս

20.11.2013 11:06


««Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ն «գրոհի» է ենթարկվել»

««Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ն «գրոհի» է ենթարկվել»

Վերջին օրերին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կարծես յուրատեսակ տեղեկատվական «գրոհի» է ենթարկվել: Նախ Երևանի քաղաքապետարանն արձագանքում էր Կազմակերպության կողմից բարձրացված հարցերին ինքնին ոչինչ չասող, սակայն միաժամանակ խիստ մոլորեցնող, Կազմակերպության մասին սխալ կարծիք ձևավորող հայտարարություններով: Այն բանից հետո, երբ Կազմակերպությունը հրապարակային անդրադարձավ քաղաքապետարանի հաղորդագրություններին՝ ապացուցելով, որ վերջիններս ոչ մի կապ չունեն Կազմակերպության կողմից բարձրացված հարցերի հետ և կրում են ոչ թե կառուցողական այլ Կազմակերպության հեղինակությանը հարված հասցնող պաշտպանական փորձի բնույթ, հիմա էլ գործի են անցել հանձնաժողովի որոշ անդամներ: Նախ, որպես ծանրակշիռ հակափաստարկ, հանձնաժողովի անդամ, «Փողադրողների միության նախագահ» Հրանտ Եղիազարյանն առաջարկել էր Կազմակերպության նախագահին երթուղային գիծ աշխատեցնել, հետո էլ հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Համազասպ Գալստյանը խիստ ընդհանրական գրառում էր կատարել, որտեղ փորձ էր արվել բացասական շղարշով ներկայացնել Կազմակերպության գործելաոճը, մինչդեռ հանձնաժողովի՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու անդամը, եթե անգամ Կազմակերպության հակափաստարկների հետ համամիտ չէ, պարտավոր էր հստակ մեկնաբանել, թե ինչու՞, և ներկայացներ հիմնավորումներ՝ հակափաստարկներն ապացուցելու համար. ինչը բնականաբար չի արվել: Գալստյանը հիշատակել է նաև հանձնաժողովում Պիպոյանի գործելաոճը՝ փորձելով սխալ տպավորություն ստեղծել՝ իբր հանձնաժողովում և հանձնաժողովից դուրս Կազմակերպության կարծիքը փոխվել է, մինչդեռ հանձնաժողովի աշխատանքները ևս ձայնագրվել են և անգամ հակառակն ապացուցելու կարիք չկա:
Քաղաքապետարանի և հանձնաժողովի որոշ անդամների նման գործելաոճը մեկնաբանվում է նրանով, որ ընդգրկված լինելով նման կարևոր հանձնաժողովում, երբևէ ստիպված չեղան հաշվետու լինել հասարակության առջև և մեկնաբանել, թե արդյոք իրականացրել են որևէ ուսումնասիրություն նախքան այս կամ այն բաղադրիչին կողմ քվեարկելը, կամ, թե ինչու կողմ քվեարկեցին Կազմակերպության նախագահի առաջարկությունները լսելուց հետո, ինչով էին համամիտ, իսկ ինչով՝ ոչ:
Կազմակերպությունը ստիպված անդրադառնում է նրանց արձագանքներին, որովհետև վերջիններս կրում են մոլորեցնող բնույթ և տարածում գտնելով՝ դառնում հանրային սեփականություն, և քանզի քչերն են խնդիրներին ծանոթ ամբողջությամբ, ստիպված ենք լինում պարզաբանել, որպեսզի քաղաքացու մոտ չձևավորվի սխալ կարծիք:

Իրազեկ և պաշտպանված սպառող

Այս խորագրի վերջին նյութերը