Կարծիք

20.11.2013 11:10


Տիգրան Սարգսյանի ուղերձը զուգարանների միջազգային օրվա կապակցությամբ։

Տիգրան Սարգսյանի ուղերձը զուգարանների միջազգային օրվա կապակցությամբ։

Զուգարանների միջազգային օրվա կապակցությամբ հայ ժողովրդին ուղերձով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխարհի առաջադեմ մարդկությունն այսօր նշում է զուգարանների միջազգային օրը: Մենք՝ որպես մարդկության մի մասնիկը, մեր լուման ունենք համաշխարհային զուգարանաշինության և զուգարանօգտագործման մեջ: Հպարտությամբ պիտի նշեմ, որ մեր երկրում առկա է զուգարանաշինական մտքի ամբողջ գամման՝ թանկարժեք բիոզուգարաններից մինչև էժանագին ուբոռնիները: Եթե վերջինները հայ ժողովրդական զուգարանաշինական մտքի արգասիքն են, ապա առաջինների համար մեր երկիրը պարտական է մեր կառավարության անխոնջ գործունեությանը: Որպես ուրախալի լուր՝ ասեմ, որ մենք խոստանում ենք այդ բիոզուգարանների վերանորոգումը ավարտել մինչև 2056 թվականի մայիս ամիսը:

Առանձնակի պարծանքի աղբյուր են մեզ համար հատկապես ԱԳԼՃԿ-ների զուգարանները: Կարող ենք հպարտությամբ ասել, որ նման բան այլ երկրներում չի պահպանվել: Գլամուր զուգարանաշինությունը տեղ չպիտի ունենա մեր երկրում։ Մեր զուգարանները պիտի շարունակեն հպարտությամբ կրել անունը՝ «տեղ, ուր բուրմունք կա»:

Սիրելինե՛րս, շարունակենք հայ զուգարանաշինության փառավոր ավանդույթները՝ զուգահեռ ներկրելով նորանոր բիոզուգարաններ:

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ զուգարանօգտագործողներ:

Զորիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը