Կարծիք

20.11.2013 10:51


Հրանուշ Խառատյան. «Ուղղակի սարսափելի է, որ Համաշխարհային բանկը 843 մլն դոլար է «տրամադրում» Հայաստանին»

Հրանուշ Խառատյան. «Ուղղակի սարսափելի է, որ Համաշխարհային բանկը 843 մլն դոլար է «տրամադրում» Հայաստանին»

Ուղղակի սարսափելի է, որ Համաշխարհային բանկը 843 միլիոն դոլար է «տրամադրում» Հայաստանին, որն էլ, ինչն ավելի սարսափելի է, առաջիկա չորս տարիներին կուղղվի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Ոչ թե զարգացմանը, ոչ թե տնտեսական ներդրումներին, այլ այդպես էլ չկայացող «պետական համակարգի բարեփոխումներին», այսինքն՝ զանազան տրամաչափերի էքսպերտներին, թղթաբանությանը և այլ ֆու-ֆու-ների: Եվ դա Հայաստանի համար ևս մի անհաղթահարելի պարտք է, որն ընկնելու է Հայաստանի նվազող բնակչության ուսերին՝ հարկերի, տուրքերի և այլ ձևերով: Այս վերջնական ստրկացումը մի բանի է միայն ծառայելու՝ ավելացնելու է արտագաղթը և լցնելու է երկիրը կորցնող իշխանության գրպանները: Սա, գուցե, նրանց վերջին շա՞նսն է կուտակածն ավելացնելու: Մեկ է՝ անձնապես կորցնելու բան չունեն, իսկ երկիրն էլ արդեն կորցրել են: Երկու հազարամյակի ձևակերպումը՝ «Այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ», դարձել է օրախնդիր: Բայց քանի դեռ, իշխանության տրամաբանությամբ, թագավորողները պետք է ռուսները լինեն, էլ ինչո՞ւ «ավերակներն» ավերելու վերջին հնարավորությունը կորցնեն... վերջին փշրանքներն էլ տանեն իրենց հետ:

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը