Մեկնաբանություն

19.11.2013 21:45


Արդարանալու ուղեցույց իշխանությանը՝ «Ներողություն եմ խնդրում. սթափ չէի» (տեսանյութ)

Արդարանալու ուղեցույց իշխանությանը՝ «Ներողություն եմ խնդրում. սթափ չէի» (տեսանյութ)

Իշխանությունների մոտ ոչինչ չի ստացվում։ Նույնիսկ արդարանալ։

Պարզվում է, որ 2008թ.–ից Հայաստանում բոլոր ձախողումների պատճառներն արտաքին գործոններն ու կարկուտն են։ Արտաքին գործոններն էին պատճառը, որ կառավարության գնած 340 հազար դոլար արժողությամբ երկու բիոզուգարանները չաշխատող դուրս եկան։ Սոմալիի ծովահեններն էին մեղավոր, որ Գյումրին այդպես էլ չդարձավ նավահանգստային կենտրոն։ Ամերիկյան ցունամին էր պատճառը, որ դիլիջանցիները չդարձան միջազգային ֆինասական կենտրոնի բնակիչներ։ Թուրքերն էին, որ ձախողեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնած արձանագրությունները, ու այսպես շարունակ։ Դե, կարկուտն էլ կա ու կա։

Բայց ամեն ինչ ունի սկիզբ ու ավարտ։ Ինքներդ այնպես արեցիք, որ կանգնելու եք «предъява»-ների առաջ։ Իսկ դրանք այնքա՜ն շատ են լինելու։ Ու այստեղ է, որ խելքին մոտ արդարացումներ են պետք լինելու։

Օրինակ՝ ի՞նչ է ասելու ժամանակին սիգարետի փող չունեցող Տիգրան Սարգսյանը «չորով» սնանկացված Հայրապետյաններին։ Ո՞նց է տակից դուրս գալու։ Այնպես որ, նոր բան է պետք մտածել. «արտաքին գործոն», «կարկուտ»... դրանք չանցնող բաներ են։

Կարող եք, օրինակ, այս տարբերակով առաջնորդվել (նայել տեսանյութը), առավել ևս, որ անադեկվատ վիճակը ոնց որ թե ձեզ համար դառնում է հոգեհարազատ։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Էս էլ սիգարետի փող չունենալու լինքը:

Այս խորագրի վերջին նյութերը