Շանթ Հարությունյանը կտեղափոխվի հոգեբուժարան. դատարանի որոշում
Aravot.am-ը գրում է, որ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշեց բավարարել քննիչ Տոնոյանի միջնորդությունը եւ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառել դատահոգեբուժական փորձաքննություն՝ նրան տեղափոխելով Նուբարաշեն հոգեբուժարան՝ երկու ամիս ժամանակով: Ըստ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ սովորաբար դատահոգեբուժական փորձաքննության համար նախատեսվում է 21-24 օր: Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը: Շանթ Հարությունյանը, ըստ պաշտպան Ինեսա Պետրոսյանի, առարկել է քննիչի միջնորդության դեմ, ասելով, որ ինքը հոգեկան հիվանդ չէ: «Առավոտի» հարցին, թե ի վերջո քննիչը միջնորդության հիմքում ի՞նչ է դրել, ի՞նչ է վկայակոչել, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ 2009 թ.-ին առկա է եղել փորձագիտական եզրակացություն, համաձայն որի, ճիշտ է, Շանթ Հարությունյանը չի տառապել հոգեկան հիվանդությամբ, սակայն մեղսագրվող արարքի նկատմամբ դատարանը նրան ճանաչել է անմեղսունակ:

Մանրամասները՝ aravot.am-ում