Օրեր առաջ ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ մեր երկրում կա կառավարման համակարգի լուրջ դեֆեկտ, և մեր խնդիրների պատճառը ոչ թե գումարի բացակայությունն է, այլ դրանց նկատմամբ սխալ մոտեցումներն ու ոչ ճիշտ կառավարումը՝ օրինակ բերելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պատրաստակամությունը՝ օգնելու այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, բայց սոցիալապես անապահով են կամ անկարող վճարելու իրենց ուսման դիմաց։ Ես անձամբ եմ նամակով դիմել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և չորս բուհերի ռեկտորներին, որպեսզի աջակցեն ծրագրի իրականացմանը և ներկայացնեն վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ուսանողների ցուցակ՝ հատկապես բացառելով կուսակցական պատկանելությամբ ընտրելու երևույթը։ Անցավ շուրջ 2 ամիս, բայց որևէ պատասխան (նույնիսկ մերժողական) չստացանք։ Փոխարենը պարզվեց, որ ԿԳ նախարարն իր համաձայնությունն է տվել և հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությանը, ով նույնպես ցանկություն է հայտնել աջակցել և կրթաթոշակներ տրամադրել անապահով ուսանողներին։ Դրանից իհարկե շահում են ուսանողները, սակայն հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սամվել Ալեքսանյանի տրամադրած կրթաթոշակները նախարարի կողմից հավանության են արժանանում, իսկ Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությունը փորձ է արվում անուղղակիորեն մերժել։ Արդյո՞ք սա չի խոսում կրթական համակարգի քաղաքականացվածության և ոլորտի պատասխանատուների ոչ այնքան ադեկվատ ու անհամաչափ մոտեցումների մասին։ Ձեր քաղաքական նախանձախնդրության ու խարդավանքների արդյունքում տուժում է շարքային ու չքաղաքականացված ուսանողը, ով պարզապես այսօր աջակցության կարիք ունի, որպեսզի հետագայում իր ստացած գիտելիքով աջակցի Հայաստանի բարգավաճմանը։ Հ.Գ. Ի գիտություն բոլորի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակելու է իրականացնել ծրագրեր բազմաթիվ ոլորտներում, քանի դեռ երիտասարդը, ուսանողը, գիտնականը, մշակութային գործիչը, մարզիկը և այլք ունեն դրա կարիքը, իսկ պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում։
«Տուժում է շարքային ու չքաղաքականացված ուսանողը»
Օրեր առաջ ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ մեր երկրում կա կառավարման համակարգի լուրջ դեֆեկտ, և մեր խնդիրների պատճառը ոչ թե գումարի բացակայությունն է, այլ դրանց նկատմամբ սխալ մոտեցումներն ու ոչ ճիշտ կառավարումը՝ օրինակ բերելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պատրաստակամությունը՝ օգնելու այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, բայց սոցիալապես անապահով են կամ անկարող վճարելու իրենց ուսման դիմաց։ Ես անձամբ եմ նամակով դիմել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և չորս բուհերի ռեկտորներին, որպեսզի աջակցեն ծրագրի իրականացմանը և ներկայացնեն վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ուսանողների ցուցակ՝ հատկապես բացառելով կուսակցական պատկանելությամբ ընտրելու երևույթը։ Անցավ շուրջ 2 ամիս, բայց որևէ պատասխան (նույնիսկ մերժողական) չստացանք։ Փոխարենը պարզվեց, որ ԿԳ նախարարն իր համաձայնությունն է տվել և հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությանը, ով նույնպես ցանկություն է հայտնել աջակցել և կրթաթոշակներ տրամադրել անապահով ուսանողներին։ Դրանից իհարկե շահում են ուսանողները, սակայն հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սամվել Ալեքսանյանի տրամադրած կրթաթոշակները նախարարի կողմից հավանության են արժանանում, իսկ Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությունը փորձ է արվում անուղղակիորեն մերժել։ Արդյո՞ք սա չի խոսում կրթական համակարգի քաղաքականացվածության և ոլորտի պատասխանատուների ոչ այնքան ադեկվատ ու անհամաչափ մոտեցումների մասին։ Ձեր քաղաքական նախանձախնդրության ու խարդավանքների արդյունքում տուժում է շարքային ու չքաղաքականացված ուսանողը, ով պարզապես այսօր աջակցության կարիք ունի, որպեսզի հետագայում իր ստացած գիտելիքով աջակցի Հայաստանի բարգավաճմանը։
Հ.Գ. Ի գիտություն բոլորի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակելու է իրականացնել ծրագրեր բազմաթիվ ոլորտներում, քանի դեռ երիտասարդը, ուսանողը, գիտնականը, մշակութային գործիչը, մարզիկը և այլք ունեն դրա կարիքը, իսկ պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում։
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից