Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գևորգյանը «ilur.am»–ի հետ հարցազրույցում տեղեկացրել է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակից երթ է մեկնարկելու։
Նշենք, որ դեկտեմբերի 10–ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
–Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից, դեկտեմբերի 10–ին մենք անցկացնում ենք ավանդական դարձած երթը: Այդ օրը դառնում է մի յուրատեսակ հաշվետվության օր՝ կապված երկրում մարդու իրավունքների վիճակի գնահատման և այդ ուղղությամբ հետագա անելիքների հետ: Այդ հաշվետվությունը սովորաբար ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նաև երթով շարժվում ենք Եվրոպայի խորհրդի գրասենյակ, որտեղ երթի մասնակիցների անունից հանձնում ենք ուղերձ ԵԽ գլխավոր քարտուղարին,–ասել է նա:
Ա. Գևորգյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 15-ին ազատամարտիկների կողմից հրավիրված քաղաքական ուժերի կլոր սեղանի խորհրդակցության ժամանակ նրանք կոչ են արել քաղաքական ուժերին Մարդու իրավունքների երթը դարձնել քաղաքական համատեղ ակցիա՝ բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ.
–Ողջունելով այս գաղափարը՝ մենք պայմանավորվել ենք, որ միասնական երթ անկացնելու վերջնական որոշումը կկայացվի նոյեմբեի 20-ի կլոր սեղանի ժամանակ: Հուսով ենք, որ այդ օրը համատեղ երթի կազմակերպման շուրջ կկայացվի կոնսենսուսային որոշում:
Ա. Գևորգյանը բնական է համարել, որ երբ իշխանությունը պետական մեքենան վերածում է ժողովրդի ունեզրկման գործիքի, ժողովուրդը պետք է պայքարի նաև քաղաքացու՝ իշխանության կողմից չխաբվելու, չթալանվելու իրավունքի համար:
–Նույն այդ երթին, բնականաբար, հրավիրում ենք բոլոր կոնկրետ խնդիրներով՝ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրների շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին: Թող այդ օրը դառնա բոլոր իրավունքների պաշտպանության օրը,–նշել է նա:
Դեկտեմբերի 10-ին երթ Ազատության հրապարակից

Մանրամասները՝ ilur.am–ում։